Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
Մամուլ

Վերին եւ Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

 

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին` ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին: Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանը մեզ ասաց. «Ոչ մի բնակիչ չկա, ով էլ եղել է, հիմա Վարդենիսում կամ Ակունքում են ապրում: Երբ գարունը բացվի, բնակիչները կգան»: Ինչո՞ւ չեն բնակվում` ճանապարհները փա՞կ են։ «Երեւի հարմար չի` բուքը շատ է, ճանապարհները փակ են: Ես անձամբ Վարդենիսում եմ բնակվում: 2 տարի է, ինչ այս վիճակն է: Մինչեւ 2020 թիվը 13 ընտանիք բնակվում էր, 20 կանգուն տուն ունենք, մարդիկ հողագործությամբ եւ անասնապահությամբ էին զբաղվում»:

Իսկ համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի ինչ-որ մաս անցե՞լ է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ «Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է: Նույնը մեր սարից է երեւում: 2 սարերի արանքում պոստեր են: Էդ տարածքում մենք վարելահող չունենք, էդտեղ արոտավայր է: Առաջ էդ տարածքները որ կային` մինչեւ սովետի ժամանակվա սահմանը, իրենք առաջ են եկել, բարձրացել են սարը` տեսանելի է: Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ադրբեջանցիների»: Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց, որ հիվանդ է: Այրք համայնքի ղեկավար Կամո Ղազարյանն ասաց. «Այդ հարցերն ուղղեք Վարդենիսի համայնքապետարանին, մենք իրավասու չենք այդպիսի հարցերի պատասխանել»: