Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

Մի կողմն ասում է` «а теперь я Наташа», մյուս կողմը` «а теперь обмани меня». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եռօրյա մոսկովյան այցը տարբեր արձագանքների արժանացավ։ Հայաստանյան ակտիվ քաղաքական-հասարակական մի խումբ ոգեւորությամբ «արձանագրեց», որ Սիմոնյանին «արժանի» ընդունելություն են ցուցաբերել եւ երեսին նետել մեր երկրում տիրող խայտառակ իրավիճակի՝ քաղբանտարկյալների առկայության, գործարար Սամվել Կարապետյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումների, Եկեղեցու դեմ գրոհի ու երկու լարի վրա խաղալու անթույլատրելիության մասին դիտարկումներ, իսկ իշխանական շրջանակները, ճիշտ հակառակը՝ ցնցված էին ԱԺ նախագահի խրոխտ հայացքից ու ռուս գործընկերներին ուղղված «ինքնիշխան» պատասխաններից։ Նկատենք, սակայն, որ քաղբանտարկյալների, Եկեղեցու եւ այլ թեմաներով ոչ թե պաշտոնյաներն են զրույցներ ունեցել` գոնե եթե եղել է, դրանք չեն հրապարակայնացվել, այլ պաշտոնական հանդիպումներից հետո կայացած բրիֆինգում են ռուս լրագրողներն ուղղել ԱԺ նախագահին։ Թեեւ սա Ռուսաստանում ընդունված մեթոդ է` ինչը որ իշխանությունը չի ասում իր շուրթերով, ասում են Կրեմլին կից քաղաքագետները եւ վերահսկելի լրատվամիջոցների ներկայացուցիչները: 


Ինչպես հայտնի է՝ Ալեն Սիմոնյանը գործող իշխանության բարձրաստիճան այրերից ամենաշատն է աչքի ընկել հակառուսական հայտարարություններով։ Նա առաջինն էր, որ հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Բայց այս այցից հաշված օրեր առաջ «զադնի դրեց» իր երբեմնի կոշտ ձեւակերպումներից՝ հայտարարելով, որ պետք է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, առաջարկեց այն փոխարինել «հարձակում» բառով, անգամ հայտարարեց, որ իրենց իշխանությունն էլ կարող է սխալվել նման տերմիններ օգտագործելով։ Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ էլ ԱԺ նախագահը, մեղմ ասած, հաշիվ չպահանջեց այդ հիբրիդային հարձակումների համար, որից 24/7 ռեժիմով բողոքում են ՔՊ-ականները եւ անգամ եվրոպացիներին են գանգատվում, այլ սկսեց արդարանալ, երբ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվայի համար տարօրինակ է պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող, իր ձեւակերպմամբ, «առասպելական հարձակումների» մասին այդ հայտարարությունները։ 

Նրա խոսքով՝ անհասկանալի են նաեւ այն պնդումները, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է Հայաստանի համար գոյաբանական սպառնալիք հանդիսանալ։ «Մեզ համար մի փոքր տարօրինակ է՝ պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող որոշ առասպելական հարձակումների եւ ՀԱՊԿ-ի կողմից գոյաբանական սպառնալիքի մասին»,- բառացիորեն ասաց ՌԴ արտգործնախարարը՝ ընդգծելով նաեւ, որ  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցությանը։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երեւանը ներկայում անհրաժեշտ չի համարում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ «Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով, եւ Հայաստանում այլ ըմբռնում չկա։ Միեւնույն ժամանակ, պատերազմից հետո առաջին օրերից ի վեր, հասկանալի պատճառներով, մենք փորձում ենք կայունացնել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Իմ կարծիքով, վատ չի ստացվում»,- ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ խնդիրներին՝ նա նշել է, որ Հայաստանն ունի հարցեր, որոնց պատասխանն այդպես էլ չի ստացել։ «Հյուսիսային հարձակումների» մասով էլ շեշտել է, որ Հայաստանին անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը հնչում է ռուսական հանրային միջավայրում։ «Քաղաքական գործիչներն այսօր կան, վաղը նրանց կարող են փոխարինել ուրիշները, սակայն հայկական հասարակության մեջ շատ բացասաբար են արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին։ Այդպես են արձագանքում, քանի որ Մոսկվան կարեւոր է, եւ մտածողությունը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է ու կա։ Շատ ցավալի է լսել նման արտահայտություններ»,- ասել է Սիմոնյանը։

Ինչպե՞ս բնութագրել ԱԺ նախագահի այցը այս համատեքստում, երբ ներսում այս իշխանության ներկայացուցիչներն առյուծ են կտրում, իսկ դրսում՝ կատվի հեզությամբ հանդես գալիս։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանի այցն անցավ ««а теперь я Наташа» կարգախոսի ներքո՝ դրանից բխող բոլոր ձեւակերպումներով»։ 

Աշոտյանը հիշեցրեց, որ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում բազմիցս օգտագործվում է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումը՝ ակնարկելով Ռուսաստանին։ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի մասին բազմիցս խոսել է նույն ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Թե այդ պարագայում ինչ նպատակ էր հետապնդում ԱԺ նախագահի մոսկովյան այցը, եթե չպետք է այնտեղ պարզաբանումներ պահանջեին այս հարցերի վերաբերյալ, Աշոտյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, որ իրենք իրենց իշխանության ներսում որոշակի վերաբաշխում են արել, կոպիտ ասած՝ եթե Ռուբեն Ռուբինյանը թուրքական գիծն է ծածկում, ապա Ալեն Սիմոնյանն էլ ռուսական գծի պատասխանատուն է, այստեղ սրում են տրամադրությունները, գնում այնտեղ՝ փորձելով բթացնել»: Նման զիջողական-անկայուն պահվածքից ի՞նչ է շահում իշխանությունը։ «Ես ցավում եմ, որ ռուսական շրջանակներից երբեմն ունեմ տպավորություն, որ իրենք էլ Ալենի՝ «а теперь я Наташа» այցի շրջանակներում խաղում են սեփական խաղը՝ «а теперь обмани меня» տարբերակով»։