Թոփուրիան հույսը կարող է մեկ բանի վրա դնել․ Պլուտախինը՝ Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի մասին
ACA-ի թեթև քաշային կարգի մարտիկ Բոգդան Պլուտախինը կիսվել է իր կարծիքով UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարներից Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի հնարավոր դիմակայության վերաբերյալ։
Պլուտախինը վստահ է, որ այս պահին հայազգի մարտիկը դիվիզիոնի լավագույն ներկայացուցիչն է, իսկ Թոփուրիան նրա դեմ մենամարտում հաղթելու չնչին հնարավորություններ ունի։
«Եթե խոսենք այս պահին թեթև քաշային կարգի ուժեղագույն մարտիկի մասին, ապա ինձ համար դա Արման Ծառուկյանն է։ Ընդ որում՝ առանց վերապահումների։ Նա դիվիզիոնի ամենաունիվերսալ, ֆիզիկապես հզոր և համակարգված մարտիկն է», — նշել է Պլուտախինը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում:
Ավելին՝ Armsport