Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
Քաղաքականություն

Արցախի ղեկավարների ազատ արձակումը ձեռնտու չէ ո՛չ Բաքվին, ո՛չ Երևանին. Զուլֆուգարովի բացահայտումը

168.am-ը գրում է.

Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը ստանալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ մրցանակի հանձնման վայրը սիմվոլիկ է, որովհետև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերջին ռաունդն անցկացվել է հենց այստեղ, որից հետո տեղի էին ունեցել վաշինգտոնյան զարգացումները:

Ինչ էր տեղի ունեցել անցած տարի հուլիսին Աբու Դաբիում: 2025 թվականի ամռան այդ ամսին տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը տևել էր ավելի քան 5 ժամ, և նույնիսկ մեկ անգամ կարճ ընդմիջվել էր: Ի դեպ, հանդիպման վայրի առաջարկն արել էր Ադրբեջանը, Հայաստանն էլ համաձայնել էր:

Իսկ լուրջ և բովանդակային քննարկում տեղի էր ունեցել խաղաղության օրակարգի առանցքային ուղղությունների՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման, «Զանգեզուրի միջանցքի» բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ:

Արդեն 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրվել էր Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հռչակագիրը, որտեղ շրջանառության մեջ էր դրվել «Թրամփի ուղին» կամ TRIPP-ը: Բացի այս, նախաստորագրվել էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր, որում առկա ռիսկերին անդրադարձել ենք: 
 

Այս գործընթացում իրականում ԱՄՆ նախագահ Թրամփն ընդամենը վկայի կարգավիճակ ունի, ինչը ՀՀ իշխանությունները փորձում էին հեռու պահել ուշադրությունից սկզբում, և ինչի մասին Աբու Դաբիում 2026 թվականի փետրվարի 4-ին հիշատակեց Իլհամ Ալիևը՝ «Նախագահ Թրամփն իր ստորագրությունը եռակողմ հռչակագրում դրել է՝ որպես վկա»: Այսինքն, Ալիևն իր ելույթում խոսել է առարկայական բաներից և նշել նաև, որ սովորում են ապրել խաղաղ պայմաններում:

Մինչդեռ «Զայեդի» մրցանակ ստացած Նիկոլ Փաշինյանի ելույթում նախընտրական տարրեր կային, ըստ էության, որտեղ նա փորձում է հայ հասարակությանը համոզել, որ «տառապանքների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են, և նրանց հարազատների համար»:

«Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է»,- ելույթում ընդգծել է Փաշինյանը: Իհարկե, նա չի մոռացել «ուղերձ» հղել նաև ադրբեջանցի ժողովրդին:

Ի դեպ, ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի ժողովրդի մասին, հարց է առաջանում՝ իսկ նա գիտի՞, թե ինչ է մտածում շարքային ադրբեջանցին Ալիևի ռեժիմի և պատերազմի մասին, այդ թվում՝ մինչև պատերազմը:

Իսկ Աբու Դաբիի «հանդիսությանը» զուգահեռ՝ Բաքուն մի ձեռքով ԱՄԷ-ի հետ ռազմատեխնիկականհամագործակցությանը նոր որակ էր հաղորդում, հատկապես, երբ ԱՄԷ-ն պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտում ընկալվում է՝ որպես բավարար զարգացած տեխնոլոգիական սեկտոր, Ադրբեջանն էլ փորձում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական պոտենցիալը:

Բայց ամենասպասելի ուշագրավը, որ «Զայեդ» մրցանակ գրկած Ալիևի հրահանգով Բաքվի պաշտոնյաները և ադրբեջանական քարոզչամեքենան իրար ետևից հոդվածներ են հրապարակում, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը պետք է խստագույնս դատապարտվի, որ «իրավական սուվերենիտետը» «ռազմական հանցագործներին» պետք է պատասխանատվության ենթարկի, անգամ հիշատակվում է իսրայելական փորձը:

Ավելին, Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևը հայտարարություն էր տարածել, որտեղ շեշտվում է «կատարված ռազմական հանցագործություններում» նաև Հայաստանի պետական պատասխանատվության մասին և ոչ միայն:

Եվ այսօր՝ փետրվարի 5-ին, Բաքվի դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավճիռները, որոնցով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը՝ 20 տարվա:

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն արդեն հասցրել է արձագանքել, որտեղ նա պահանջել է չգնալ ոչ մի մեղմացման, քանի որ «սեպարատիստները» թիվ մեկ սպառնալիք են»:

Այսինքն, Բաքուն վտանգ է տեսնում, որ այս կամ այն ձևով արտաքին ուժերը կարող է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների միջոցով փորձ անեն շարունակել ղարաբաղյան կոնֆլիկտի «նախագիծը»։

«Ներկա դրությամբ, չնայած ցմահ ազատազրկման դատավճիռներին, «սեպարատիստները» շարունակում են դիտարկվել որպես քաղաքական գործոն, որն ուղղված է կոնֆլիկտի շարունակմանը»,- շեշտել է Զուլֆուգարովը, ով արտաքին դերակատարներ ասելով՝ նկատի ունի ռուսական, եվրոպական և ֆրանսիական որոշ խաղացողների, որոնք կարող են ներգործել Թուրքիայի և Ադրբեջանի վրա:

Մյուս կողմից, ադրբեջանցի դիվանագետն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ազատ արձակման հարցն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դիտարկել է ՀՀ ներքաղաքական հարթությունում, և եկել այն եզրահանգման, որ նրանք «պետք չեն» Հայաստանին, այսինքն, ՀՀ իշխանություններին, բնավ, ձեռնտու չի, որ նրանք հայտնվեն ՀՀ քաղաքական դաշտում:

«Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ձեռնտու կլինի, որ մնան բանտում»,- ընդգծել է Զուլֆուգարովը:

ՀՀ իշխանությունները, իհարկե, տարբեր առիթներով հայտարարել են, որ մի օր բոլոր գերիները պետք է վերադառնան: Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցի համատեքստում օրակարգում լինելու է Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման խնդիրը:

Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության գերեվարումը և դատապարտումը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունք է նաև, որի ժամանակ ԱՄՆ նախագահը Թրամփն էր, այսինքն՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը լավ հնարավորություն է նրա համար՝ «մաքրելու» իր և սեփական երկրի «մեղքերը»: Այլ հարց է՝ դա տեղի կունենա որպես մարդասիրական ա՞կտ, թե՞ քաղաքական, աշխարհաքաղաքական գործարք, որը որոշակի գին է ենթադրում:

Իհարկե, այս հարցում չպետք է մոռանալ նաև քաղաքակիրթ աշխարհի, Եվրոպայի, Ռուսաստանի պատասխանատվության չափի մասին, նրանց դեպքում հարցադրումը նույնն է: Չնայած նույնը կարելի է ասել նաև ՀՀ իշխանությունների մասին, որոնք պարբերաբար հայտարարում են, որ ղարաբաղյան շարժումը չի կարող ունենալ իր շարունակությունը, և բռնել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «եղբայրացման» ճանապարհը:

Մեկ բան հստակ է՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ազատ արձակման համար անհրաժեշտ է քաղաքական որոշում: Բայց այդ որոշման առաջին կայացնողները պետք է լինեն Հայաստանը և Ադրբեջանը: Չի բացառվում, որ Բաքուն ինչ-որ պահի և ինչ-որ բանի դիմաց որոշի համաներում հայտարարել, բայց դա պետք է լինի, թերևս, իր որոշումը, և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը՝ որպես քաղաքական լուրջ գործոնի, զսպելու գործը թողնի Նիկոլ Փաշինյանի ուսերին: