Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել են
Տեսանյութ

Կարմիր շապիկով, բոթասներով, գետնին նստած, ավտոմեքենային «փարված»՝ ոստիկանության պաշտոնյան երգում է մեր հողերը հետ բերելու մասին ու․․․ ծառայում Նիկոլ Փաշինյանին

Սերժ Սարգսյանը թերևս սխալվեց, երբ հայտարարեց, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Մեր հայրենիքը կրկեսի է վերածվել ոչ միայն գլոբալ առումով և օրինակներով, այլև մասնավոր՝ սկսած ստորին օղակներից։ 

Այսպես․ NEWSPRESS.am-ի հայտնի դարձավ, որ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի տեղակալ Մանուկ Խաչատրյանը համատեղությամբ նաև երգում է։ Մեղք չգործենք երգիչների առաջ ու չասենք՝ երգիչ է։

Համացանցում նրա մի քանի տեսահոլովակ կա, որոնք հենց ինքը՝ Խաչատրյանն է հրապարակել։ Նրա երգերից մեկն, օրինակ, երջանիկ պատահականությամբ, կոչվում է "Невеста хулиганка", որտեղ երիտասարդը կոտրատված ռուսերենով գովերգում է իր խուլիգան հարսնացուին։ 

Մեկ այլ երգ էլ կոչվում է «Վրեժ», որտեղ Խաչատրյանը երգում է, թե Արարատ սարը վկա՝ Մուշը, Սասունը, Արդահանը, Կարսը, Երզնկան ոչ ոք չի  մոռանա, իսկ թուրքը թող իմանա, որ հայի ձեռքով կգա, հողերն էլ ետ կբերենք։ 

Հատկանշական է, որ այս երիտասարդը երգում է Արևմտյան Հայաստանի մասին, թուրքի հետ թշնամության ու վրեժի մասին, բայց շարունակում է ծառայել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որը ոչ միայն որևէ տարածք չի պահանջում Թուրքիայից, այլև 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունն է հարցականի տակ դնում։ 

Կենացով հայրենասեր։ Դասական։ 

Հպանցիկ էլ անդրադառնանք ոստիկանության պաշտոնյայի տեսահոլովակին․ երգող ոստիկանը նստած է ավտոմեքենայի առաջ՝ հագած կարմիր շապիկ ու բոթասներ, որոշ կադրերում փարված մեքենային՝ հավանաբար մեքենան Արարատ լեռն է պատկերացնում։ Որոշ կադրերում նա նստած է կուսակառույց ինչ-որ շինության պատուհանին։ 

Կատարման մասին էլ ոչինչ չասենք ու նրա ձայնային որակների գնահատականը թողնենք ընթերցողին։ 

Թարմացված․ Մեր հրապարակումից հետո Մանուկ Խաչատրյանն իր տեսանյութերը հեռացրել է Յութուբից։