Եղվարդում վեճի ժամանակ դանակահարություն է եղել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Փետրվարի 3-ին սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդ քաղաքի ավտոկայարանում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Նաիրիի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ղ.-ն է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Եղվարդ քաղաքում՝ ավտոկայանի վարչական տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գարիկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված Նարեկ Ղ.-ի միջև, որի ժամանակ Գարիկ Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Նարեկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին։
Ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի ականատեսներին, որոնց ինքնությունները նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակում