Արման Սարոյան, ձեր կարգալուծությունից հետո ճիշտ է ձեզ Արման Սարոյանով դիմե՞լ, թե՞ Ստեփանոս նախասարկավագով. Տեր Զարեհ (տեսանյութ)
Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է, դիմել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, նախկին հոգևորական Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, ով կարգալույծ է հռչակվել ու դասվել աշխարհիկների շարքին Արման Սարոյան անունով։
«Արման Սարոյան, ձեր կարգալուծությունից հետո ճիշտ է ձեզ Արման Սարոյանով դիմե՞լ, թե՞ Ստեփանոս նախասարկավագով, և ձեր պաշտպան Հայր Արիստակեսին ճիշտ է, որ դիմենք Հայր Արիստակե՞ս, թե՞ Սիմեոն Ծերունի։
Խնդրում եմ՝ պատասխանեք»,- նշել է Տեր Զարեհը։