Հայտնի է, թե երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 6-ին Միլանում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կայցելի Ադրբեջան և Հայաստան:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Այցի ամսաթվերը դեռևս չեն նշվում։ Ըստ տեղեկությունների՝ նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահին հանձնարարել է մշակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր։