Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
Քաղաքականություն

Երբ քաղաքականություն մտնելը ոչ թե գաղափարական երազանք է, այլ ինքնապաշտպանության գործիք

Դեռ մեկ տարի առաջ գործարար Սամվել Կարապետյանն իր հարցազրույցներում պնդում էր, թե ՀՀ իշխանությունների հետ իր հարաբերությունները նորմալ են, և նրանք առնվազն չեն խոչընդոտում իր բիզնեսի զարգացումը։

Իսկ հարցին, թե կմտնի՞ արդյոք նա քաղաքականություն, Սամվել Կարապետյանը վստահեցնում էր, որ երբևէ չի մտածել քաղաքականություն մտնելու մասին ու չի պատրաստվում:

Մի խոսքով՝ այն ժամանակ «պոլիտիկան» մեր «կուպեցի բանը չէր»: 

Ու հանկարծ, ինչ-որ պահից, սկսվեց «բիզնես–իշխանություն» հարաբերությունների դասական կոնֆլիկտ։

Սամվել Կարապետյանը «հասկացավ», որ «պոլիտիկան» իր էությունն է, ու որ իշխանությունն այնքան էլ «պուպուշ» չէ, ինչպես ինքն էր ներկայացնում: 

Բայց այս ամենը նա հասկացավ այն պահից, երբ գործարարի ձեռքից վերցրին նրա ղեկավարած ՀէՑ-ը, մի պահ դադարեցրին նրան պատկանող «Տաշիր պիցցաների» գործունեությունը (որոնք շատ կարճ ժամանակ անց նորովի վերաբացվեցին)... ու Կարապետանը հայտարարեց՝ որպես ընդդիմություն բացում է կուսակցություն և մտնում քաղաքականություն:

Սա անսկզբունքայնությու՞ն էր, թե՞ փոխված պայմաններին արձագանք։

Դե մարդը կարող է մի պահ անկեղծորեն ասել․ «Ես քաղաքականություն չեմ մտնի, քանի դեռ իմ բիզնեսը նորմալ է աշխատում», բայց հետո, երբ բիզնեսն ընկնում է ճնշման տակ, սեփականությունը՝ հարցականի, կամ էլ սկսվում են իրավական/քաղաքական հետապնդումներ՝ նա կարող է  փոխել իր որոշումներն ու գնալ իր իսկ հայտարարություններին հակառակ հունով՝ փոխելով իր խաղի կանոնները:

Սակայն, այս պարագայում, շատ կարևոր է նկատել, որ  քաղաքականություն մտնելը նրա համար դառնում է ոչ թե երկրի առաջ ծառացած գլոբալ հարցերը լուծելու գաղափարական երազանք, այլ ընդամենը ինքնապաշտպանության գործիք։

Այսինքն՝ խաղատախտակի վրա դրված ֆիգուրից Սամվել Կարապետյանը փորձում է դառնալ խաղացող, որ լուծի իր հարցերը:

Այստեղ նաև շատ կարևոր է, թե ում կողմից է խաղում:

Նա,  թե՛ իր՝ նախկինում արված հայտարարություններով,  թե՛ իր գործելաոճով (ջերմ ձեռքսեղմումներ, հանդիպումներ...), ցույց է տվել, որ չի ուզում սրել հարաբերություններն իշխանությունների հետ:

Սա կարելի է համարել բնական այնքանով, որ քաղաքականության մեջ մարդիկ հաճախ ասում ու անում են ոչ թե այն, ինչ վերջնական է կամ, առավելևս, իրական, այլ այն, ինչ տվյալ պահին անվտանգ է իրենց համար։

Այս համատեքստում հարց է առաջանում. իսկ որքանո՞վ է դա բարոյական:

Այս հարցի պատասխանը շատ պարզ է. բարոյականությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուժի, ռիսկի և սեփականության պահպանման «բնազդը»:

Եթե այդպես չէ, ու իրականում Սամվել Կարապետյանի համբերության բաժակն է լցվել է և նա դուրս է եկել դավաճան ու հողատու իշխանության դեմ, ապա ինչո՞ւ նա ավելի վաղ՝ 7 տարի առաջ, 6 տարի կամ, գոնե 5 տարի առաջ չէր անում դա, երբ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի թղթեր էր ստորագրում: Նա չէ՞ր հասկանում, որ այս իշխանության քաղաքականությունը հայանպաստ չէ, չէ՞ր հասկանում, թե ինչ կարող է լինել հետո, երբ երկիրը պատառ-պատառ հանձնեն մուսուլման թշնամուն, չէ՞ր հասկանում, թե Նիկոլն իր հայտարարություններով ինչպես է արժեզրկում հայրենիքը... 

Իհարկե, հասկանում էր, բայց այդ պահին նրան ձեռնտու չէր իշխանության դեմ խոսելը: 

Ու թեև Փաշինյանի իշխանության դեմ պայքարը երեկ չի սկսվել, ու ոչ էլ Կարապետյանի ձերբակալությունից հետո, բայց, շատ հետաքրքիր պատահականությամբ, Կարապետյանն ընտրեց այն պահը, երբ ժամանակ կար նաև ընտրություններին պատրաստվելու և ընտրազանգված հավաքելու համար:

Մի կողմից նրա ձերբակալությունից հետո սա կարող է դիտվել՝  «ես չէի ուզում մտնել քաղաքականություն, բայց ինձ ստիպիցին մտնել» տրամաբանության մեջ: 

Մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ ամեն դեպքում նա խաղում է իր համար:

Երկուսից մեկը՝  քաղաքականություն մտնելով նա կա՛մ փորձում է պաշտպանել այն, ինչ իրեն է պատկանում, կա՛մ ընտրությունների ժամանակ փոշիացնել ձայները:

Այլ հաշվարկներ չեն կարող լինել, քանի որ ընտրություններով իշխանափոխությանը հավատալն ինքնախաբեություն է և պատերազմի հետաձգում:

 

Արմինե Մկրտումյան