Երևանում վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ ուղևորը փորձել է կաշառել պարեկներին
ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Իսակովի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ 34-ամյա ուղևորը փորձել է կաշառել պարեկներին:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ուղևորը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: