Զելենսկին հայտարարել է, թե որքան զոհ ունի Ուկրաինան պատերազմի սկսվելուց ի վեր
Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է 55,000 ուկրաինացի զինվոր։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Le Monde-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինայում մարտադաշտում զոհված զինծառայողների՝ թե՛ կադրային, թե՛ զորահավաք անցածների պաշտոնական թիվը կազմում է 55,000», - ասել է Ուկրաինայի պետության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ կան մեծ թվով մարդիկ, որոնց Ուկրաինան համարում է անհետ կորած: