Իսրայելը սպանել է Գազայում գործող խմբավորման երկու հրամանատարների
Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են Պաղեստինի «Իսլամական Ջիհադ» շարժման Հյուսիսային բրիգադի երկու հրամանատարների Գազայի հատվածում։
Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Գիշերը հրադադարի խախտմանն ի պատասխան՝ Իսրայելը հարվածել և սպանել է ահաբեկիչ Ալի Ռազիանին, որը ծառայում էր որպես «Իսլամական Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության Հյուսիսային բրիգադի հրամանատար», - ասվում է հայտարարության մեջ։
Նա նաև մասնակցել է խմբավորման ռազմական խորհրդին, որտեղ համակարգել է Համասի հետ իսրայելական ուժերի դեմ ահաբեկչական հարձակումների նախապատրաստումը։
Իսրայելի բանակի տվյալներով՝ նա պատասխանատու է գերի վերցված զինվոր Նոա Մարչիանոյի սպանության համար։