Աբբաս Արաղչին հերքել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների չեղարկման մասին լուրը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունները, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները չեղարկվել են։
Իրանցի նախարարը այս մասին գրել է իր Facebook-ի էջում։
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ նախատեսված են ուրբաթ օրը, մոտավորապես ժամը 10:00-ին, Մասկատում։ Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար», - նշել է Արաղչին։
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Օմանում փետրվարի 6-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են։