ԵՄ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ մշտական շփման մեջ է
Եվրամիությունը «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ մշտական շփման մեջ Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության շուրջ»:
Այդ մասին հայտարարել Է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուիչ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղարը:
«ԵՄ-ի՝ Կովկասի պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաեւ բարձր ներկայացուցիչ Մոգերինին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ մշտական շփման մեջ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության շուրջ»,-ասել Է նա: