Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
Քաղաքականություն

Քաղաքական կաշառք՝ ընդդեմ ազատ խոսքի. Էլինար Վարդանյան

Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ պարգևավճարների խնդրին, այս անգամ՝ Փաշինյանի արդարացումների դիտանկյունից։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, հիշեցրել է այս թեմայի առնչությամբ Փաշինյանի պարզաբանումը. «Մենք դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, որը, ճիշտ է, դատարանի որոշումով հասել են արդյունքի, բայց 1-1.5 մլն դրամի ծախսերից հետո դատարանները փոխհատուցում են իրենց ծախսերի 10 կամ 20 տոկոսը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ և մենք այն գնահատում ենք , որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք»։

Մեկ կրակոցով՝ երկու թիրախ

Այն, որ պարգևավճարները որևէ կապ չունեն աշխատանքի արդյունավետության և կառավարման հետ, յուրաքանչյուր քաղաքացի համոզվում է իր առօրյա կյանքով։ Դրանք տրվում են քաղաքական լոյալության ապահովման նպատակով. և սա նույնպես տեսանելի է։ Բայց սրան զուգահեռ լուծվում է ևս մի կարևոր խնդիր՝ իշխանության ներկայացուցիչը գիտի, որ ունի կայուն ֆինանսական «բարձիկ» և նա ազատ է զգում մտնելու դատական արկածների մեջ, վիրավորելու և պիտակավորելու քաղաքական հակառակորդներին, չմտահոգվելու հնարավոր փոխհատուցումների կամ դատական ծախսերի հետևանքներով։

Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչները ազատ են իրենց արտահայտություններում, որովհետև քաղաքական կաշառքով երաշխավորված են դատարանի որոշումներից, մյուս կողմից՝ սա փայլուն հնարավորություն է դատական հայցերով կաշկանդել լրատվամիջոցներին։

Սա է պատճառը, որ իշխանական շրջանակներին մոտ կանգնած անձինք ավելի ու ավելի հաճախ են լրատվամիջոցների դեմ դիմում դատարաններ՝ պահանջելով միլիոնավոր դրամների փոխհատուցում։ Նրանց համար դա ռիսկ չէ․ ռիսկը տեղափոխված է մեդիայի վրա։

2025թ. ընթացքում 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել՝ վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Ներկայացվել է նաև գումարային փոխհատուցման պահաջ՝ ընդհանուր 66 մլն 700 հազար դրամ։ Ընդ որում այս գումարը չի ներառում դատական ծախսերը: Հայցվորների մեծ մասը պետական պաշտոնյաներ են կամ իշխանության հետ սերտորեն կապված անձինք։

Սա իրավական պայքար չէ զրպարտության դեմ։ Սա դասական ճնշման մեխանիզմ է՝  խլել լրատվամիջոցի ժամանակը, սպառել ֆինանսական ռեսուրսները, ստիպել ինքնագրաքննության։ Երբ լրատվամիջոցը գիտի, որ յուրաքանչյուր քննադատական հրապարակում կարող է արժենալ նոր դատական գործ և միլիոնավոր դրամների ռիսկ, ազատ խոսքը դառնում է խիստ խոցելի։

Վիրավորանքը՝ թույլատրելի, քննադատությունը՝ պատժելի

Ստեղծվել է նաև երկակի ստանդարտ։ Իշխանական գործիչները և նրանց մեդիա սպասարկողները շատ հաճախ իրենց թույլ են տալիս հրապարակային վիրավորանքներ, նվաստացնող ձևակերպումներ և բացահայտ պիտակավորումներ քաղաքական հակառակորդների հասցեին։ Այդ խոսքը ներկայացվում է որպես «քաղաքական գնահատական»։

Սակայն երբ լրատվամիջոցը կամ ընդդիմադիր գործիչը հրապարակում է իշխանության գործունեության քննադատություն՝ հիմնված փաստերի, աղբյուրների կամ հանրային շահի վրա, այն անմիջապես դառնում է «զրպարտություն» և «ոչ նյութական վնաս»։ Ավելին, այն կարող է ստանալ քրեաիրավական գնահատական և լրագրողը հայտնվի ճաղերի հետևում։ Պրակտիկան դա է ապացուցում։

Եթե այս մոդելը չկանգնեցվի, ապա վաղը, եթե ոչ այսօր՝ ցանկացած լրագրող, ցանկացած մեդիա, ցանկացած քաղաքացի, որը կհամարձակվի հարց տալ իշխանությանը, կհայտնվի նույն ընտրության առաջ՝ լռե՞լ, թե՞ մտնել թանկարժեք դատական պայքարի մեջ։ Իսկ ինչպես տեսնում ենք իշխանությունը դատական պայքարի համար միջոցներ «հայթայթելու» փորձված տարբերակ ունի։

Սա արդեն մամուլի խնդիր չէ։ Սա ժողովրդավարության գոյության հարց է։