ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ծրագիր է մշակվել. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ մշակվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ծրագիր։
Tasnim լրատվական գործակալությանը հայտնում է, որ Բաղային այս հայտարարությունն արել է փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով բանակցությունների համակարգման գործընթացը։
Նրա խոսքով՝ ներկայումս խորհրդակցություններ են ընթանում երկու երկրների միջև բանակցությունների վայրը որոշելու համար։
«Բանակցությունների վայրը կհայտարարվի համաձայնության հասնելուց հետո», - ասել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը շնորհակալություն է հայտնել բոլոր բարեկամ երկրներին, որոնք օգնում են դիվանագիտական գործընթացի հիմքը դնել. «Թուրքիան, Օմանը և տարածաշրջանի որոշ այլ երկրներ պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել բանակցությունները։ Սա մեզ համար շատ արժեքավոր է»,-նշել է նա: