Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

Փոխթաղապետը, մեկ անձից գնումներն ու շահերի բախման տեսքով կոռուպցիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ընդունված է ասել, որ միջոցառումների կազմակերպման ժամանակ՝ հատկապես պետական կամ համայնքային, ծախսվում են ահռելի գումարներ, որոնք մեծամասամբ չե՛ն էլ վերահսկվում: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ամենահայտնի ընկերության գործունեությունը և ենթադրյալ շահերի բախման կոռուպցիոն երևույթ արձանագրեց:

Պարզվում է, պետական արարողակարգային մեծ միջոցառումներ կազմակերպող ընկերությունը՝ այնքան էլ պատահական չի հայտնվում, օրինակ, ՀՀ կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում կամ Երևանի քաղաքապետարանում։

Պետական մրցույթներում հաղթող կամ մեծամասամբ մեկ անձից գնումների միջոցով միջոցառումներ կազմակերպող մի քանի «խոշոր խաղացողներից» է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչև 2021 թվականի նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից առ այսօր ընկերության 100 տոկոս բաժնեմասերը պատկանում են Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը զբաղեցնում է նաև ընկերության տնօրենի պաշտոնը։
Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը ընկերներ են։ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը եղել է Հանրայինի՝ գործադիր պրոդյուսերը։

2021 թվականի դեկտեմբերի 2-ին, Արմեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, Վազգեն Պողոսյանը նշանակվեց հանրապետության նախագահի օգնական։ 2022թ թվականի հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ մարտի 3-ին նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը Վազգեն Պողոսյանին ազատեց օգնականի պաշտոնից՝ մարտի 18-ից։

«Հետք»-ը գրել էր, որ ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 1,5 միլիարդ դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն միայն 2025 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է գրեթե 780 մլն դրամ արժեքով պայմանագրեր, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ՝ 122 մլն 735 հազար դրամի եւ բոլորը մեկ անձից գնումների եղանակով՝ առանց մրցույթի:

Սա, իհարկե, ավանդույթ է Երևանի քաղաքապետարանում։

Մինչդեռ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ընկերությանը քաղաքապետարանի ներսից «աջակցող» և «սատարող» անձը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արթուր Ջուլհակյանն է։

Հետաքննության շրջանակում, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Էմմա Միքայելյանը, միջոցառումների կազմակերպման պատրվակով, չներկայանալով որպես լրագրող, զանգահարել է  Արթուր Ջուլհակյանին, ով էլ չի հերքել իր մասնակցությունը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված միջոցառումներում։

«Հա, ճիշտ եք զանգել միջոցառումների հետ կապված, մենք զբաղվում ենք դրանով, ֆիռման ա մեր զբաղվում։ Ասեք, ինչով կարող ենք օգնել»,- նշեց նա՝ առաջարկելով կապվել ոմն Մարիաննայի հետ՝ գուցե նակտի ունենալով Մարիաննա Ասլանյանին։

2-րդ զանգի ընթացքում Ջուլհակյանը նշեց, որ «էն ժամանակ է աշխատել» այն էլ outsource։ Սա նշանակում է, որ ընկերությունը իր որոշ գործեր հանձնել է Ջուլհակյանին, ո՛չ թե ներքին ուժերով կատարել։

Հետաքրքիրն այն է, որ Արթուր Ջուլհակյանը իր կենսագրականում, որը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, մեկ տող անգամ չի հիշատակել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ում իր աշխատանքի մասին։ Սակայն նշել է, որ մի շարք միջոցառումներ է ղեկավարել 2018-2024 թվականներին։ Մինչ այդ Ջուլհակյանը 2012 թվականից մինչև 2018 թվականը, համաձայն կենսագրության, սովորելուց հետո ոչնչով չի զբաղվել։

 
 

Տեղեկացնենք, որ Կենտրոնի փոխթաղապետը նշանակվել է 2024 թվականի մայիսի 8-ին և ներկայացրել է պաշտոնեկան պարտականությունները ստանձնելու մասին հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի՝ վերջինս  12 մլն 328 հազար դրամի չափով «մի քանի կազմակերպություններ»-ից «այլ եկամուտներ» է ստացել, այնինչ այդ մի քանի կազմակերպությունը, ըստ օրենքի, հատիկ առ հատիկ լրացնել էր պետք։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը զրույցի ընթացքում պարզեց, որ Արթուր Ջուլհակյանը, թեև այժմ իրավաբանորեն կապ չունի ընկերության հետ, այնուամենայնիվ, շարունակում է զբաղվել նրանց գործերով, աջակցել որոշ շրջանակի միջոցառումների հետ կապված հարցերով։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում ասաց, որ հունվարի 26-ին Ֆինանսների նախարորությունը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այդ ժամանակ դա արդեն կլինի շահերի բախում և բնականաբար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից քննության առարկա, ներկա օրենսդրությամբ, դժբախտաբար, դա այդպես չի։

«Ես վստահ եմ, որ այդ ընկերությունը, որևէ կերպ ցույց չի տա, որ փոխթաղապետը կապված է նրանց հետ։ Պարզապես բավականաչափ անզգույշ է գտնվել իր խոսքերում՝ կարծելով, որ իսկապես գործ ունի որևէ ընկերության հետ։ Բնականաբար կոռուպցիոն ռիսկը շատ մեծ է այստեղ, որովհետև այդ դեպքում փոխթաղապետը ինչ-որ կեպ կապակցված է»,- բացատրեց Հոկտանյանը։

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ենթակայությամբ աշխատող փոխթաղապետը ենթադրյալ շահերի բախման տիրույթում է գործում: Նա և՛ փոխթաղապետ է աշխատում, և՛ «Ֆակտորի»-ի գործերն է առաջ տանում՝ հայտարարագրում թաքցնելով իրական տվյալները:

Նիկոլ Փաշինյանը 8 տարի առաջ կասեր՝ «բյուջեն թալանող պետական օլիգարխներ», հիմա՝ փաստացի հովանավորում է նրանց՝ իր լռությամբ:

Տեղեկացնենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի բաժնետեր Վազգեն Պողոսյանը հետագայում դարձել է արդեն «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենը։ Այս ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը պատկանում է Մարինե Ստեփանյանին, 19 տոկոսը՝ Վազգեն Պողոսյանին։

Մարինե Ստեփանյանը Վազգեն Պողոսյանի կինն է։

Սա էլ իշխանությունների սիրելի 2-րդ ընկերությունն է:

Իհարկե, «Բեգրաունդ Փրոդաքշնը» գնումներում ներգրավված նոր ընկերություն չէ։ Այն 2018 թվականի մայիսին հիմնադրել է սիրված դերասան Հրանտ Թոխատյանի որդին՝ Հրանտ Թոխատյանը։ Չորս տարի անց՝ 2022-ի մայիսին ընկերության բաժնեմասեր են ձեռք բերել Մարինե Ստեփանյանը և Վազգեն Պողոսյանը։

Եվ ահա բաժնեմասերի փոփոխությունից հետո «Բեգրաունդ Փրոդաքշնը» սկսել է ակտիվորեն մասնակցել պետական գնումներին և խոշոր պայմանագրեր կնքել պետական տարբեր գերատեսչությունների հետ։

«Բեգրաունդ Փրոդաքշնի» և պետական գերատեսչությունների միջև խոշոր գործարքներից կարելի է առաձնանցնել նաև ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջանության կազմակերպումը, որի համար Կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարությունը «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին հատկացրել էր 1 մլրդ 160 միլիոն դրամ։

Ինչպես նաև ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումը, որ կազմակերպելու համար ՀՀ պետբյուջեից առանջնացված է 1,8 մլրդ դրամ:

Հետքրքիրն այն է, որ երկու ընկերությունների դեպքում 2018-2019 թվականներից սկսած գնումների գործընթացն իրականացվում է մեկ անձից գնման եղանակով, առանց մրցութային գործընթացի, ինչը, կարծես թե, վրիպել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Տիգրան Ավինյանի ընկեր Գեղամ Գևորգյանի, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Մարիամ Գալստյանի աչքից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարները՝ Վազգեն Պողոսյանի և Ռուդիկ Տեր-Գալստյանի ֆեյսբուքյան էջերից։