Լիբիայում սպանել են Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, սպանվել է Լիբիայում գտնվող իր տան բակում՝ մահափորձի ժամանակ։
Այս մասին տեղեկացնում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը։
Քադաֆիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ալ-Իսլամը մահացու վիրավորվել է իր նստավայրի մոտ գտնվող այգում։ Հարձակվողները չորսն էին, որոնք բոլորն էլ արագ փախել են դեպքի վայրից։
«Ալ Ջազիրան» պնդում է, որ մահափորձից անմիջապես առաջ Քադաֆիի տան բոլոր տեսախցիկները անջատված են եղել։