Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին և կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը
Ադրբեջանի հյուսիսային սահմանին՝ Դաղստանում ապրիլի 4-ին տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները։
Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Զվեզդա» հեռուստառադիոնկերությունը։
Ինչպես հաղորդում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվում են «Դալնի» պոլիգոնում, մասնակցում է մոտ 1000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա։
Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունից՝ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները պետք է հակադարձեն ռազմական տեխնիկայի շարասյան վրա պայմանական հակառակորդի առաջնային ջոկատի հարձակմանը, պաշտպանական դիրք գրավեն և վարեն նշված շրջանի պաշտպանությունը։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը։