Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
TheCaliforniaCourier.com

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են գրել՝ քննադատելով հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ «գրողներից» շատերը շռայլորեն վարձատրվում են Ադրբեջանի կողմից։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է տարբեր իսրայելական թերթերում։ Ցավոք, ես չեմ կարող պատասխանել դրանցից յուրաքանչյուրին, հակառակ դեպքում ամեն շաբաթ ստիպված եմ լինելու գրել միայն այդ թեմաների շուրջ։ Բացառության կարգով՝ ես որոշեցի պատասխանել Թուգչե Թեջիմերի կողմից թուրքերենով գրված «Սփյուռքի և Հայաստանի կառավարության հակասական շահերը․

ANCA-ի օրինակը» վերնագրով հոդվածին, որը տեղադրված է Անկարայի համալսարանի «Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի» կայքում։ Պատճառն այն է, որ ի տարբերություն մյուս հակահայ «գրողների», որոնք լի են թույնով, նա չի օգտագործել վիրավորական լեզու։ Թեջիմերը Հայագիտական կենտրոնի գլխավոր խմբագիրն է։ Հետաքրքիր է, որ իր LinkedIn էջում նա նշում է, որ «մասնագիտական մակարդակով տիրապետում է» հայերենին, իսկ տարրական մակարդակով՝ «ռուսերենին և անգլերենին»։ Նա պատմության դոկտորական աստիճան է ստացել Ստամբուլի համալսարանում, իսկ «Հայոց լեզու և մշակույթ» մասնագիտությամբ կրթություն՝ Անկարայի համալսարանում։ Վերջին տարիներին թուրքական համալսարանները Հայաստանից դասախոսներ են հրավիրում՝ թուրք ուսանողներին հայերեն սովորեցնելու համար։ Կարծում եմ կռահում եք, թե ինչու։ Թեջիմերն իր հոդվածն սկսում է հետևյալ հայտարարությամբ․

«ANCA-ն (Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ) արդեն երկար տարիներ գործում է որպես ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկը, որը հայտարարում է, թե պաշտպանում է հայկական սփյուռքի և անուղղակիորեն նաև Հայաստանի շահերը Միացյալ Նահանգներում»։ Այնուհետև նա ներկայացնում է իր հիմնական թեզը․ «Սակայն, սփյուռքի վրա հիմնված շահագրգիռ խմբերի, ինչպիսին է ANCA-ն, հաճախ հանդիպող կառուցվածքային խնդիրներից մեկը սփյուռքի կազմակերպությունների նյութական և քաղաքական առաջնահերթությունների և Հայրենիք-պետության քաղաքական գծի և այն երկրի [Միացյալ Նահանգներ] ռազմավարական շահերի միջև անհամատեղելիությունն է, որի քաղաքացիներն են նրանք։ ANCA-ի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս երկընտրանքի հետևանքով առաջացած լարվածությունը»։ Ես կփորձեմ ցույց տալ, որ սա կեղծ փաստարկ է: Ինքս համանման մեկնաբանությունների թիրախ եմ դարձել Փաշինյանի որոշ հայ կողմնակիցների կողմից, որոնք համաձայն չեն վարչապետի հասցեին իմ քննադատությունների հետ:

Հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն, Փաշինյանի պաշտպաններն անհիմն անձնական հարձակումներ են անում՝ իմ քննադատություններին պատասխանելու փոխարեն: Նրանք ինձ կեղծ մեղադրանքներ են ներկայացնում հետևյալի վերաբերյալ՝

1․ աջակցել եմ Հայաստանի նախկին ղեկավարներին,

2․ ռուսամետ եմ կամ վարձատրվում եմ ՊԱԿ-ից,

3․ իրավունք չունեմ քննադատելու կառավարությանը, քանի որ Հայաստանում չեմ ապրում։ Բնականաբար, դրանք բոլորը կեղծ փաստարկներ են։

1) Ես եղել եմ բոլոր ղեկավարների՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի խիստ քննադատը։ Ավելի կարևոր է, որ իմ քննադատությունները ես արտահայտել եմ բացահայտ ու համարձակորեն՝ նրանց երեսին, նախագահական պալատում նստած, և ոչ թե թաքնվելով համակարգչի ստեղնաշարի հետևում, ինչպես անում են ոմանք։ Իմ քննադատների մեծ մասը երբեք չէր համարձակվում խոսք ասել այն ժամանակ, երբ այդ ղեկավարները իշխանության գլուխ էին, քանի որ վախենում էին կորցնել իրենց աշխատանքը կամ բախվել ավելի ծանր հետևանքների։

2) Ակնհայտ է, որ ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ ՊԱԿ-ի գործակալ։ Նման ամոթալի բաներ ասողները ենթադրում են, որ միայն ՊԱԿ-ի գործակալներն են հակափաշինյանական։ Կա մի հայկական ասացվածք, որը լիովին նկարագրում է այս իրավիճակը. «Հայհոյանքը՝ փաստի սով է»։

3) Նրանց, որոնք ասում են, թե ես իրավունք չունեմ որևէ քննադատական ​​խոսք ասել Փաշինյանի մասին, քանի որ ապրում եմ Սփյուռքում, պատասխանում եմ․

ա) Դուք փորձում եք լռեցնել Փաշինյանի հասցեին իմ քննադատությունը ոչ թե այն պատճառով, որ ես սփյուռքում եմ ապրում, այլ որովհետև ձեզ դուր չի գալիս իմ ասածը։ Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ արտահայտելու իմ կարծիքը։

բ) Հայաստանը համայն հայության Հայրենիքն է։ Ոչ ոք իրավունք չունի մեկ այլ հայի ասել, որ չխոսի Հայրենիքի մասին, անկախ նրանից, թե նա որտեղ է ապրում։

գ) Որպես մարդ և որպես լրագրող, ես իրավունք ունեմ ազատորեն արտահայտվելու։ Ոչ ոք չի կարող լռեցնել ինձ միայն այն պատճառով, որ համաձայն չէ ինձ հետ։

դ) Ինչո՞ւ է ընդունված մեկնաբանել աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն երբ խոսքը գնում է մեր Հայրենիքի՝ Հայաստանի մասին, մեզ ստիպում են լռել։

ե) Ես երկքաղաքացի եմ՝ ունեմ Հայաստանի և Միացյալ Նահանգների քաղաքացիություն, ուստի, լիարժեք իրավունք ունեմ արտահայտվելու այն երկրի իրադարձությունների մասին, որի քաղաքացին եմ։

զ) Նրանց, որոնք ասում են, թե Հայաստանի կառավարությանը քննադատելը հայրենասիրություն չէ, իմ պատասխանը հետևյալն է՝ ընդհակառակը, երբ տեսնում ես, որ Հայրենիքդ կործանման եզրին է՝ լռելը, ճիշտն ասած, հայրենասիրություն չէ։

է) Փաշինյանի կողմնակիցների մեծ մասը չի կարողանում տարբերակել Փաշինյանի կառավարության քննադատությունը Հայաստան պետության քննադատությունից։ Վերադառնալով թուրք գիտնական Թեջիմերի հոդվածին՝ նա սխալվում է, երբ պնդում է, որ ANCA-ն չպետք է քննադատի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԱՄՆ կառավարություններին։ Եթե տեսնում ես, որ քո Հայրենիքը սխալ ուղղությամբ է շարժվում, մի՞թե, ըստ նրա, ճիշտ է աչք փակել և անտեսել տեղի ունեցողը։ Ինչպե՞ս կարող է ANCA-ն չարձագանքել՝ ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի է ունեում Հայաստանում։

Քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարը վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի բխում երկրի շահերից, պե՞տք է արդյոք մենք բոլորս կուրորեն հետևենք և գովաբանենք այդ քաղաքականությունը, թե՞ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք ազգը։ Ակնհայտ է, որ կառավարության քաղաքականությանը հակադրվողները բախվում են ծանր հետևանքների՝ աշխատանքից զրկվելուց մինչև հանրային պարսավանք ու անհայրենասիրության մեղադրանքներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև ձերբակալություն ու բանտարկություն։ Բայց սա այն գինն է, որը պետք է վճարել սխալ քաղաքականությունը շտկելու համար։ Տարօրինակ է, որ Թեջիմերը սխալ է համարում՝ ANCA-ի կողմից Իսրայելին քննադատելը Ադրբեջանին զինելու համար, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին: Սակայն հենց Թեջիմերն անում է այն, ինչի համար մեղադրում է ANCA-ին: Քանի որ նախագահ Էրդողանը խիստ քննադատում է Իսրայելին, նա պետք է հետևի իր իսկ խորհրդին և չհակասի իր կառավարության քաղաքականությանը: