Քննարկել են՝ ինչպես ամրապնդել Հայաստան–Սլովակիա հարաբերությունները
Փետրվարի 3-ին Սլովակիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարեկան հանդիպման շրջանակներում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ կարճատև զրույցի ընթացքում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու Հայաստան–Սլովակիա հարաբերությունները:
Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։