Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը խորացնում են համատեղ պաշտպանական համագործակցությունը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վերնոն Քոուքերը մի շարք հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Բաքվի և Լոնդոնի միջև պաշտպանական գործընկերության խորացման նպատակով։
Քուքերը այս մասին հայտարարել է իր X սոցիալական ցանցի էջում։ Նա ասել է, որ դեկտեմբերին Ադրբեջան կատարած այցից հետո Լոնդոնում ողջունել է պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևին, պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովին և Ադրբեջանի նախագահի օգնական Խալիդ Ահադովին։ Կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա զարգացումը։
Մեկնաբանելով հանդիպումը՝ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը նշել է, որ Լոնդոնը և Բաքուն նոր քայլեր են ձեռնարկում իրենց ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար։ Նա նշել է, որ ադրբեջանական պատվիրակության այցը վերջին տասը տարիների ընթացքում պաշտպանության ոլորտում ամենաներկայացուցչականն էր, և որ Ադրբեջանը մնում է Մեծ Բրիտանիայի կարևոր գործընկերը պաշտպանության և անվտանգության հարցերում։