Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
Քաղաքականություն

Մեր ազգային բարերարը և սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում. Վարդևանյանը՝ ԱՄՆ–ում

Ես գալիս եմ իմ հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդավոր և աշխատասեր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկվել է ցեղասպանության, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հավատը։ Այս մասին Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում (International Religious Freedom Summit) իր ելույթում նշել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչը մեր երկիրը դարձրեց առաջին քրիստոնյա ազգը։ Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահպանել է մեր ազգային, կրոնական և մշակութային ինքնությունը։ Դժվարին ժամանակներում, նույնիսկ ինքնիշխանության բացակայության պակմաններում Եկեղեցին մնացել է մեր խարիսխը՝ միավորելով հայերին հայրենիքում և Սփյուռքում։

Վերջին տարիներին հայ ժողովուրդը դիմակայել է նոր դժվարությունների։ Արցախյան 44-օրյա պատերազմը, որին հաջորդեց ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումն իրենց տներից։ Դարավոր քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը վանդալիզմի են ենթարկվել՝ զրկելով քրիստոնյա հայերին պաշտամունքի վայրերից, որտեղ պահվում էին սուրբ մասունքներ։

Մեր խոսքի ընթացքում Քրիստոնյա հայերը որպես քաղբանտարկյալներ պահվում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնվում է նրանցից առնվազն 19-ը։ Հատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակավ աջակցել է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը։

Թեև Հայկական Եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր Եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի և կառավարության կողմից։ Անցյալ գարնանից սկսած՝ Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։

Առաքելական Եկեղեցու չորս եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ: Մեր Առաքելական Եկեղեցու վեց սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը: Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը և հակասում են իրավական երաշխիքներին։ Անցյալ հունիսին ձերբակալվեց և կալանավորվեց նաև Առաքելական Եկեղեցու ամենախոշոր դոնորը՝ Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվն ունեմ ես։

Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին Եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել Հայ Եկեղեցու կողքին և մասնակցելու է Եկեղեցու պաշտպանությանը՝ մեջբերում եմ՝ «Մեր ձևով»։

Ի պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի պադվալ»։

Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը և սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։

Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ: Մեկ տարի առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց. «Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով»։

Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։ Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել և ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են և ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում և արտասահմանում։

Շնորհակալություն, Աստված բոլորին պահապան»։