ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են Հայաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս ժամանելու են Հայաստան և Ադրբեջան:
Այս մասին տեղեկացրել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Մինսկի խմբի համանախագահներին ապրիլի 9-ին Երեւանում կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, նրանց հետ կհանդիպի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու: