Արշակ Սրբազանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունն ավարտվեց. որոշումը՝ քիչ անց
Երևանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանում ավարտվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդությունը։ Դատավորն էր Կարեն Ֆարխոյանը։
Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։ Այդ մասին լրագրողներին հայտնեցին Սրբազանի փաստաբանները։
Ռուբեն Մելիքյանը Արշակ Սրբազանի և մյուս բարձրաստիճան հոգևորականների դեմ քաղաքական հետապնդումները որակեց կարճ. «Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հանձնարարությամբ՝ Հայաստանի ապահայկական իշխանությունների կողմից ծավալվող հալածանքներ»։
Հավելեց՝ այսօր դատարան մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը՝ կոնկրետ Արշակ Սրբազանի կալանքը երկարացնելու հարցով, բնույթով ավելի խիստ էր, քան նախորդ՝ սկզբնական միջնորդությունը։
Փաստաբաններից Արսեն Բաբայանն էլ նշեց՝ այն, ինչ տեղի է ունենում Արշակ Սրբազանի դեմ հարուցված գործով, իրավաբանության հետ ոչ մի աղերս չունի։
Նշենք, որ Մայր Աթոռի դիվանապետի կալանքի հարցով որոշումը առավոտյան 11։30-ին է հրապարակվելու։