Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

«Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարդանը կուրսեցուս ընկերն է եղել, այդպես ենք ծանոթացել։ Սկզբում համակրանք չի եղել։ Աստիճանաբար ճանաչելով իր մարդ տեսակը՝ քիչ-քիչ զգացմունքներ առաջացան։ Անկեղծ ասած, երբ ընկերություն էինք անում, շատ էինք վիճում, հույս չունեի, որ ընտանիք կկազմենք։ Բայց նշանվեցինք, մեկ ամիս հետո՝ 2004 թվականին, ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անժելան՝ Վարդանի կինը։ Նշում է՝ այդ ժամանակ միակ դժվարությունը վարձով ապրելն էր։ «Վարդանը հացաբուլկեղենի շատ լավ մասնագետ էր, ուներ նաև երկրորդ մասնագիտություն՝ եռակցող էր։ Երկու մասնագիտացմանն էլ շատ լավ էր տիրապետում։ Սիրով ընտանիք էինք։ Վարդանն իր տեսակով էմոցիոնալ էր, աշխատանքում՝ պատասխանատու, խաբել չէր սիրում, շատ հայրենասեր էր։ Երիտասարդ տարիներին արտերկիր էր մեկնել, բայց ասում էր՝ Հայաստանից այն կողմ ոչ մի տեղ ինձ լավ չեմ զգացել։ Երևանում էր մեծացել, Կոմիտասի պողոտայում էին բնակվել, բայց շատ էր սիրում գյուղը, բնությունը, կենդանիներին։ Քաղաքում էինք բնակվում, հետո տուն գնեցինք Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիում։ Նա ուղղակի սիրահարված էր իր այգուն։ Հաճախ եմ մտածում՝ այդքան հայրենասիրությունը, պարզությունն ու ճշտապահությունը միայն Աստծո պարգև կարող էր լինել։ Շատ հարգալից, սիրող ամուսին ու հայր էր։ Ամուսնացած ժամանակ շատ քիչ ենք վիճել»,- ժպտում է Անժելան և հավելում. «Մեր վեճերը հիմնականում երեխաներին էին վերաբերում։ Նա ավելի խիստ էր, ես՝ ավելի մեղմ։ Երեք տղա ունենք։ Մեր ավագ տղաները ծնվեցին երկու տարվա տարբերությամբ, իսկ մեր երրորդ որդին ծնվեց 14 տարվա տարբերությամբ։ Վարդանը շատ էր սիրում աղջիկ երեխա, բայց Աստված մեզ կրկին որդի պարգևեց, և սիրով ընդունեցինք այդ պարգևը։ Երբ տղաներիս պաշտպանում էի, ասում էր՝ ոչ, պետք է տղա մեծանան, շատ խիստ էր դաստիարակում։ Եվ տարիների ընթացքում հասկացա, որ նա իր երեխաներին պատրաստում էր այս կյանքին, հատկապես՝ ավագ որդուս»։

Վարդանը 2016 թվականի ապրիլին կամավոր հիմունքներով մասնակցել է Ապրիլ յան պատերազմին, և Անժելայի համար բոլորովին զարմանալի չէր, որ նա այս պատերազմին էլ կկամավորագրվի։ «Սեպտեմբերի 27- ից սկսած մեր տանը կարծես սուգ լիներ, ամեն տղայի անունը կարդալիս լալիս էինք, Վարդանն իր տեղը չէր գտնում։ Նա կամավորագրվեց, իրենց «Ապրիլ յանի խումբը»՝ հրամանատարի՝ Իշխանի գլխավորությամբ, արդեն հավաքվել էր։ Իրենց հրամանատարը մեկ անգամ այդ ընթացքում գնաց Արցախ, վերադառնալուց հետո կարծես չցանկանար տղաներին տանել մարտի դաշտ, քանի որ տեսել էր, թե այնտեղ ինչ է կատարվում։ Երկրորդ անգամ էլ գնաց, էլի տղաներին իր հետ չտարավ, բոլորը նեղացան։ Ի դեպ, նա էլ է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Երեք անգամ Վարդանը գնաց զինկոմիսարիատ, անգամ վիճել էր, թե ինչու իրեն չեն տանում Արցախ։ Վարդանն ուներ 3-րդ կարգի հաշմանդամություն, երկար չէր կարողանում քայլել։ Իրեն ասացի՝ Վարդա՛ն ջան, ո՞ւր ես գնում։ «Գնում եմ կանգնելու և կռվելու համար»»։

Վարդանը հոկտեմբերի 14-ին մեկնել է մարտադաշտ։ Անժելան ասում է՝ միանգամից ամենաթեժ տեղը՝ Ջրական։ «Ջրականն այդ օրերին մսաղաց էր հիշեցնում, մի մասն արդեն հանձնված էր, բայց կազմակերպչական ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում տղաներին այնտեղ էին տարել։ Իրենց հրամանատարը վիրավորվում է, նրան տեղափոխում են հոսպիտալ։ Վարդանը դառնում է վաշտի հրամանատար։ Այդ ընթացքում փոքր տղայիս հետ դեպք պատահեց, հիվանդանոցում էինք։ Վարդանը զանգահարեց, ես էլ մի փոքր իրավիճակը ծանրացնում էի, որ գոնե վերադառնար։ Բայց նա նույնիսկ այդ պատճառով չեկավ. «Գիտես, թե այստեղ քանի հարյուր հոգի է իմ դեմքին նայում, ո՞նց թողնեմ ու գամ»։ Ես էլ իրեն հանգստացրեցի, որ երեխայի հետ կապված լուրջ բան չկա։ Ինձ մեղադրում են, որ կարող էի իրեն հետ պահել, որ չգնա, բայց ինչպես անեի, երբ տեսնում էի՝ նա տանը նստած ինքնաոչնչանում է։ Վերադարձած ընկերներն են պատմում, որ ոգևորում էր բոլորին, հայրենասիրական երգեր էին երգում։ Իր ծառայությունը նա այդ հատվածում էր անցկացրել, բոլոր անկյուններին ծանոթ էր, երբ հարազատներս ինձ հայտնեցին, որ Վարդանն անհետ կորած է, չէի հավատում։ Նա շատ շուտ էր կողմնորոշվում ծանր իրավիճակներում, հուսահատվող չէր։ Վստահ ասում էի՝ հիմա մի տեղից կհայտնվի»։

Վարդանը զոհվել է հոկտեմբերի 18-ին, տուն է վերադարձել... չորս ամիս անց։ ԴՆԹ հետազոտությամբ նրա ինքնությունը հաստատվում է փետրվարի 11-ին։ «Այդ ընթացքում այնքան հակասական բաներ էինք լսում, որ ողջ է, իր հետ եղած տղաները գրկել են, իջեցրել են դիրքերից։ Ինչ-որ հատվածների անուններ էին տալիս, հասնում էինք այդտեղ, թելը կտրվում էր։ Կարմիր խաչը վերջում մտավ Ջրական, իրենց հրամանատարն արդեն ապաքինվել էր, նա էլ էր գնացել Ջրական, որտեղից էլ հենց իրենց դիրքից չորս դի էին դուրս բերել»։

2020 թվականին, դեռ Վարդանին չգտած, ընտանիքում դժբախտություն է տեղի ունենում։ Նրանց միջնեկ որդին է հոսանքահարումից մահանում։ Հայրիկը չիմացավ, որ որդին է մահացել, որդին անմասն մնաց հայրիկի զոհվելու ցավից։ «Շատ լավ ամուսին եմ ունեցել, ասում էի՝ չեմ դիմանա այս ցավին, բայց այդ ընթացքում նաև որդուս կորցրեցի ու ստացվեց՝ դիմացա կրկնակի ցավին։ Ինձ շատ օգնեց իմ փոքր տղան՝ ինձ զբաղեցնելով։ Ավագ որդուս դերը լրիվ ուրիշ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ծանրագույն օրերում իմ հարազատները շատ ճիշտ կողմնորոշվեցին և չեկան մեր տուն՝ իմ գործերն անելու։ Նրանք միշտ իմ կողքին են եղել, բայց օգնեցին հասկանալ, որ շատ անելիք ունեմ։ Շատ լավ հարազատներ ունեմ, բայց գիտակցեցի՝ իմ երեխաներին ես եմ պետք։ Իմ ապրելու ուժը Աստծուց է եկել։ Ինձ Աստված օգնեց։ Եկեղեցիներ էի հաճախում, քահանաների հետ զրուցում։ Բայց ավելի հաճախ իմ տան ներսում հնչած իմ աղոթքն է ինձ օգնել։ Միշտ ռեալ, բաց աչքերով նայել եմ, թե ինչ է կատարվում իմ կյանքի հետ։ Չեմ թմրեցրել ուղեղս։ Այն պահին, երբ հասկացել եմ, որ ծանր հոգեվիճակում եմ, տանս մեջ աղոթք եմ հնչեցրել ու խնդրել, որ Աստված ձեռքս բաց չթողնի։ Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը»։

Հ. Գ.- Վարդան Մադաթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նորագավիթի գերեզմանատանը՝ որդու կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում