Նիկոլի Հայաստանում փառաբանվում է ստամոքսն ու պանթուրքիզմը․ Խաչիկ Գալստյանի ուղերձը՝ կալանավայրից
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ուղերձը՝ կալանավայրից․
«Շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար
Գիտեմ, որ շատ դժվար է
Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։
Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել։
Ընդհակառակը՝ հավատալ, համախմբել և հաղթել։
Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ։
Հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն»։