Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի հետ (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի
տեղակալ Իշտվան Յակաբի հետ:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի
կարևորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝
նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև
հաստատված խաղաղության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ: