Թուրքիան թող իր քաչալը ծածկի (տեսանյութ)
«Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները ոչ պատահականություն է և ոչ էլ արկածախնդրություն»: «Անդրադարձ» մամուլի ակումբում այս տեսակետներն արտահայտեց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքով` ռազմական էսկալացիան սկսվել է դեռ 2014թ-ի ՈՒորլիքի հայտնի հայտարարությունից հետո: ՀՀ-ի համար սա հայրենական պատերազմ է, ինչը շատ լուրջ պատճառ է հաղթելու համար:
«Թուրքիան պետք է իր քաչալը ծածկի, ոչ թե ուրիշ գործով զբաղվի»,-ասաց Մելքոնյանը:
Մյուս բանախոս քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով էլ` Ադրբեջանը ուզում է սմերչ կիրառելով բարոյահոգեբանական վիճակ փոխել, ստալինյան գիշերային սխեման է կիրառում, ռազմական տեխնիկայի փոփոխության է գնում, բայց ապարդյուն ինչը իրենց չի հաջողվի:
Մանրամասները` տեսանյութում