Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Դպիրը դիմել է Վեհափառին. խնդրում է կարգալույծ անել տիրադավ Սիոն Ադամյանին

Սամվել դպիր Գրիգորյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ աղերսելով պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին։

«1. Կոպտորեն խախտել է «Կանոնագիրք Հայոցի» ԽԵ. (ԽԴ.) ԺԱ. Կանոնը:

1.1. Փետրվարի 1-ին Մրգաշատի եկեղեցում իր իսկ ներկայությամբ մատուցված հակականոնական «պատարագին» աղոթակից է եղել ՆՀՆՀ շարժման պարագլուխ կարգալույծ Արմեն Առաքելյանին (նախկին Կորյուն աբեղա):

1.2. Կանոնը հրամայում է կարգալույծ անել այն քահանային, ով աղոթակից կլինի քահանայությունից արդեն իսկ լուծարյալին՝ իբրև քահանայի:

2. Անտեսել և խախտել է Հայոց կանոնագրքի Անտիոքի ժողովի ՄԾԱ (ՄԽէ) ԺԱ կետը:

2.1. Ըստ այդ կանոնի` եթե որևէ եպիսկոպոս, քահանա, սարկավագ կամ հոգևորական դասի այլ անդամ՝ առանց տվյալ թեմի եպիսկոպոսի և առավել ևս առանց եպիսկոպոսապետի՝ մեր դեպքում Կաթողիկոսի կամքի ու գրավոր թույլտվության ցանկացած հարցով դիմի թագավորին (աշխարհիկ իշխանության ղեկավարին), ապա այդպիսին թող մատնանշվի, կարգալույծ արվի և մերժվի ոչ միայն եկեղեցական հաղորդակցությունից, այլև այն պատվից (աստիճանից), որն ուներ։

2.2. Ըստ կանոնի այդպիսի մեկը պետք է մատնացույց արվի ժողովրդի առաջ, որ հոտը չմոլորվի նրա հետևից գնալով: Նա պետք է զրկվի իր պաշտոնից՝ թեմի առաջնորդությունից, կարգալույծ արվի և դասվի աշխարհականների շարքը: Կանոնախախտ եպիսկոպոսը նաև պետք է մերժվի իր եղբայրների կողմից։ Կեղծ օրակարգերով եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դավադիր և տիրադավ մղումներով ապստամբած կղերականը Եկեղեցու պատմության մեջ մնալու է ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես եկեղեցադավ։

3. Խախտել է Առաքելական Կանոնների ամենահին դրույթներից մեկը` ԿԵ (ԿԴ) ԼԱ կանոնը:

3.1. 2025թ. դեկտեմբերի 7-ին առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնության երեք այլ «բարենորոգիչների» հետ ներխուժել է (ըստ՝ կանոնի) Գյումրիի Ս.Յոթվերք եկեղեցի և հովանավորել իր թեմի քահանայի մատուցած պատարագանման միջոցառմանը:

3.2. Կանոնը սահմանում է. «Թույլ չտալ ընդունել օտար եպիսկոպոսներից, կամ քահանաներից, կամ սարկավագներից որևէ մեկին առանց նվիրական թղթի, իսկ եթե նրանց ընդունեն, այնուամենայնիվ, պետք է քննել, թե արդյոք նրանք բարեպաշտության քարոզիչներ են. եթե այո, թող ընդունվեն, բայց եթե ոչ, թող նրանց տրվեն միայն անհրաժեշտ կարիքները, սակայն թող ծառայության չներգրավվեն, քանզի շատ բան է կատարվում խաբեությամբ»: Այսինքն, օտար թեմի հոգևորականը չի կարող ծես կատարել, այդ թվում Ս.Պատարագ մատուցել՝ առանց տվյալ թեմի առաջնորդի օրհնության և թույլտվության:

4. Վերջին ամիսներին ցուցաբերել է եպիսկոպոսին անվայել հակականոնական և դեպի հերձված տանող պառակտիչ ընթացք: Չի անսացել Մայր Աթոռի բազմաթիվ հորդորներին՝ վերադառնալ կանոնական դաշտ:

5. Իր իսկ թեմում Պատարագների ընթացքում Կաթողիկոսի և Թեմի առաջնորդների անունների զեղչման հետ եղել է հաշտ և հովանավորյալ:

6. Փետրվարի 1-ին Մրգաշատի եկեղեցում իր իսկ ներկայությամբ մատուցված հակականոնական «պատարագին» հնչեցվել է միայն իր՝ առաջնորդի անունը և զեղչվել է Կաթողիկոսի անունը: Դրանով նա ևս մեկ անգամ փաստել է Եկեղեցու նվիրապետության նկատմամբ իր ապստամբ և իսպառ կտրված կարգավիճակը, Պատարագը վերածել Աստծո շնորհից զուրկ «պատարագանման» միջոցառման և մոլորեցրել հավատավոր հոտին: Թեմում այլ «պատարագներին» հաշտ և հովանավորյալ է եղել նաև իր անվան զեղչման հետ:

7. Սուրբ Ծննդյանը իր ձեռամբ մատուցված «պատարագին» անձամբ չի հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, կրկին փաստելով, որ ապստամբ պառակտիչ է:

8. Ապստամբել է Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ, չի զղջացել իր արարքի համար, այլ հակառակը՝ էլ ավելի է հաստատվել դրանում:

9. Կարգալույծների ու հերձվածողների հետ համակարգել է 18.12.2025թ. Մայր Աթոռի վրա գրոհը, նախապես միանալով սադրիչ հայտարարությանը:

10. Իր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է դարձել թեմի տիրանվեր քահանաների, սարկավագների, դպիրների և հավատավոր հոտի համար, իսկ դա ըստ Ավետարանում Տիրոջ խոսքի` ծանրագույն մեղք է:

1, 5, 6, 10 կետերի հիմքով խնդրում եմ նաև եպիկոպոսաց ժողովի որոշման համաձայն կարգապահական տույժի ենթարկել Արմավիրի թեմի Մրգաշատի Ս.Աստվածածին եկեղեցու քահանա տ.Սահակին, իսկ 2, 3, 5, 10 կետերի հիմքով Արմավիրի թեմի Էջմիածնի Ս.Աստվածածին եկեղեցու քահանա տ.Մկրտիչին:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Սամվել դպիր Գրիգորյան»,- նշել է նա։