Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
Քաղաքականություն

Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է. Էլինար Վարդանյան

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք

Վերջին յոթ տարիների Հայաստանի կառավարման հիմքը բաժանումն է։ Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է։ Յոթ տարի անընդհատ ներքին կոնֆլիկտներ են հրահրվել, հասարակությունը տրոհվել է՝ ընդհուպ մինչև ընտանիք։ Կոնֆլիկտների մի մասը էֆեկտիվ է աշխատել։ Մի մասը ժամանակի ընթացում թուլացել է, որոնք չեն աշխատել՝ մի կողմ են դրվել, բայց անընդհատ հրահրվել են նորերը։  

Նոր կոնֆլիկտ

Հիմա հրահրվում է նոր կոնֆլիկտ՝ թոշակառուների և միջին և ցածր սերնդի  միջև։ Ցուցադրաբար միլիոնավոր դրամներ են հատկացվում բարձրաստիճան պաշտոնյաներին, որը որևէ կապ չունի նրանց աշխատանքի արդյունավետության և կառավարման հետ։ Ուղղակի բաժանվում է քաղաքական կաշառք։ Մյուս կողմից, հայտարարվում է, թե թոշակառուներին տասը հազար դրամ տալն ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ հարց է լուծելու։ Սա այլանդակ անհարգալից վերաբերմունք է մոտավորապես կես միլիոն թոշակառուի հանդեպ, կրկնում եմ՝ կես միլիոն։ Եվ այս կես միլիոն թոշակառուին անուղղակի ասվում է՝ դուք պետք է վատ ապրեք (կամ չապրեք՝ դա ձեր գործն է)։ Քանի որ պետք է քաղաքական կաշառք տրվի համակարգին, որպեսզի ապահովվի, գնվի քաղաքական լոյալությունը, ակամայից կոնֆլիկտ է հրահրվում դժվար ապրող թոշակառուների և թոշակառուի տասը տարվա թոշակը միասին վերցրած «կաշառք» ստացած միջին սերնդի պաշտոնյաների միջև։

Մարդիկ, ովքեր կառուցել են պետություն, անցել բոլոր դժվար փուլերը, վերջապես սերունդներ են մեծացրել, չեն կարող արժանանալ նման վերաբերմունքի։  Իհարկե, իշխանությունը կփորձի ինքն իրեն առաջիկայում սրբագրել, բայց փաստը կայացած է՝ հանրությունը տեսել է, լսել է անկեղծ վերաբերմունքը թոշակառուների հանդեպ։ Սա չպետք է անարձագանք մնա։  

Ներքին թշնամանքի համառոտ պատմությունը

2018-ին գտնվեց ձևակերպումը՝ նախկիններ և ներկաներ, իսկ հետո շրջանառության դրվեց դրա նոր բանաձևը՝ սևեր-սպիտակներ։ Ու թափանիվը սկսեց աշխատել։ Պառակտումը մտավ ընտանիքներ։

-Սկսվեց ռուսամետների և արևմտամետների կեղծ բաժանումը։  Հայտնի սխեմաներով և ստեղծված համակարգերի /քաղաքական և հանրային գործիչներ, հասարակական կազմակերպություններ/ միջոցով մարդիկ բաժանվեցին ռուսամետների /ռսաստրուկների/ և «առաջադեմ, ժողովրդավար» արևմտամետների, որոնք պետք է լռեին բոլոր այլանդակությունների ժամանակ։ Այս բաժանումը դեռ հաստաբուն ծառի նման արմատներ է ձգում հողի մեջ։

-Սրան զուգահեռ շարունակվում է տարիների խորքից եկած արցախցի-հայաստանցի բաժանումը։ Այս հին, բայց աշխատող բաժանումը պատեհ պահի հիշեցվում է, կրքեր բորբոքում, հետո նորից պահվում մի փոշոտ դարակում՝ անհրաժեշտության պահին օգտագործելու համար։

-Հետո եկավ՝ խաղաղություն բերողների և պատերազմի կողմակիցների այլանդակ սուտ բաժանումը։ Ովքեր դեմ են անարժանապատիվ, միակողմանի զիջումերին և չհաշվարկված ծրագրերին, գերիների վերադարձի մոռացմանը, արցախցիների վերադարձի իրավունքի փակմանը, որակվեցին որպես պատերազմի կողմնակիցներ, իսկ իրենք՝ խաղաղություն բերողներ։ Եվ թեև իրենց խաղաղությունը Ադրբեջանի պայմաններով, առանց երաշխիքների չպատերազմն է, այս բացարձակ կեղծ բաժանումը առաջիկա ընտրություններին նրանց քարոզարշավի հիմքում է լինելու։

-Մի նոր բաժանում և կոնֆլիկտ հրահրեցին եկեղեցին ասպատակողների՝ «բարեփոխողների» և եկեղեցու պաշտպանության համար պայքարողների միջև։ Վարչապետի պատվերով տիրադավների կողմից մատուցվող պատարագներ, «ուխտաերթի» մասնակիցներ, պատարագներին ստիպողաբար բերված մարդիկ և դրան զուգահեռ՝ սկզբունքային քաղաքացիական գիտակցություն ունեցողներ, հրապարակավ պայքարողներ, այդ թվում՝ մեծաթիվ երիտասարդներ։

Թշնամանքի նոր թեմաները

Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունը ունի պատրաստած ներքին պառակտման նոր թեմաներ և սցենարներ։ Ոչ իշխանական բոլոր ուժերը, անկախ իրենց հարաբերություններից ու օրակարգերից, պետք է միասնական հակազդեն սրան։ Չի կարելի թույլ տալ ներքին թշնամանքի նոր ալիքներ. դրանք կեղծ են և սպասարկում են բացառապես մեկ հոգու և նեղ խմբի շահերը։ Իսկ պետության շահը լրիվ այլ տեղ է»: