Ֆիլիպիններում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի
Ֆիլիպիններում Ro-Ro Trisha Kerstin 3 լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի։
Այս մասին հայտնել է տեղական GMA News հեռուստաալիքը՝ հղում անելով Ափամերձ պահպանությանը։ Բասիլան նահանգի Բալուկ կղզու ջրերում հայտնաբերվել են ևս երեք զոհի մարմիններ։
«Սկզբում զոհերից մեկի մարմինը հայտնաբերվել է։ Այնուհետև հաղորդագրություններ են ստացվել Բասիլան նահանգի Մատաջա կղզում ևս երկու դիակի հայտնաբերման մասին։ Մարզային աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հետ համաձայնեցված փրկարարները մեկնել են Մատաջա կղզի՝ մարմինները վերցնելու՝ նույնականացման և պատշաճ թաղման համար», - հայտարարել է Ափամերձ պահպանությունը։