Ռուսական բանակը զանգվածային գրոh է սկսել Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ. կան տասնյակ զnհեր և վիրավnրներ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 16-ը։
Այս մասին հայտարարել է ուկրաինական DTEK էներգետիկ ընկերությունը։
Սկզբում ընկերությունը հայտնել էր 15 զոհի և յոթ վիրավորի մասին, սակայն հետագայում խմբագրել էր հաղորդագրությունը՝ նշելով, որ հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, իսկ վիրավորվել՝ 16-ը։
Հաղորդագրությունում նշվում է, որ ինը հանքագործների վիճակը գնահատվում է ծանր։