Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է
Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: Այդ մասին հայտնել է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա հայտարարել է, որ հայկական կողմն հաջողությամբ հետ է վերադարձրել կորցրած դիրքերը: Զինադադարի հայտարարման գործում դերակատարում են ունեցել ռուսները: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին չեն կրակում:
Նկատենք, որ ԼՂՀ կառավարության մեր աղբյուրը Ղարաբաղում գտնվող Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ այս պահին պատրաստվում է երկկողմանի հրադադարի համաձայնագիրը։ Աղբյուրը հավաստիացրեց, որ սահմանին ամեն ինչ լավ է, սահմաններն ապահով են։