«Մեզ քցել են»․ Տիգրան Պետրոսյան
Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ քցել են…
Եթե պարզ խոսենք՝ այս խաղաղության գինը՝ արցախահայերի էթնիկ զտումն էր…
Հանուն խաղաղության ամբողջ աշխարհը աչք փակեց էթնիկ զտման վրա, անտեսեց արցախահայերի միջազգային իրավունքները։
Եվ այս ֆոնին, երբ քցված, բոմժ դարձած արցախահայերը փորձում են երկու կոպեկ վաստակել, ոչ մեկ չի զբաղվում մեր միջազգային իրավունքներով, ոչ մեկ գոնե չի փորձում ունեցվածքի պահանջ դնել՝ գոնե մեր տարիներով ստեղծածի, վաստակածի մի մասը փոխհատուցել…
Նախկինները մեզ օգտագործում են իրենց քարոզարշավներում՝ մակերեսորեն խոսում մեր իրավունքների մասին, իսկ ներկաները՝ համերգներ են տալիս, սրտիկներ ցույց տալիս 
