Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը։

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:

Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: