Հռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալ
Մամուլ

«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գևորգս փոքրուց հետաքրքրասեր էր։ Լեզուների հանդեպ հետաքրքրություն ուներ, դեռ փոքր տարիքից ամսագրերում ու թերթերում ընդգծում էր տառերը, նկարները։ Ռուսական կրթություն ունեմ, և այդ ամսագրերն ու թերթերն էլ ռուսերենով էին, արդյունքում նա ավելի շուտ սկսեց ռուսաց լեզվի տառերը սովորել։ Մինչև դպրոց գնալը տառաճանաչ էր։ Գիրքն ու գրիչն իրեն ավելի հետաքրքիր էին, քան խաղալիքը։ Դպրոցում՝ առաջին դասարանում նկարչության դասերին հասկացանք, որ գեղեցիկ է նկարում։ Ընդունվեց Իգիթյանի անվան գեղարվեստի կենտրոն, մոտ երկու տարի հաճախեց այդ կենտրոնը, սկսել էր մանրանկարչությամբ զբաղվել, չնայած սկզբում գուաշով էր նկարում։ Ուսուցչուհին ասում էր՝ քո տղան «վիճում» է ներկերի հետ։ Ներկերի հետ գուցե «վիճում» էր, բայց իրականում շատ խոհեմ, համեստ տղա էր։ Նա վստահ էր, որ մարդուն խոսքով կարելի է ամեն ինչ բացատրել, քան կռիվ անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Գևորգի մայրիկը։ Հիշում է՝ որդու ուսուցչուհին հաճախ է ասել՝ Գևորգի տետրերը փակցնելու եմ դպրոցում, որ բոլորը տեսնեն նրա գեղեցիկ ձեռագիրը։ «Գևորգը շատ լավ էր սովորում, սիրելի առարկաներն էին «Աշխարհագրությունը» և լեզուները։ Պատմողական առարկաները կարող էր անգամ տանը չսովորել, մեկ անգամ կարդալ և դպրոցում անսխալ պատասխանել իր դասը»։ Գևորգը և եղբայրը դպրոցին զուգահեռ կարատեի են հաճախել ավելի կոփված, ամրակազմ լինելու համար։ «Գևորգն ինքնուրույն լեզուներ էր սովորում։ Իսպաներեն, անգլերեն, ռուսերեն ազատ խոսում էր։ Լեզուները խմբավորում էր ըստ լեզվաընտանիքի, որ հեշտ սովորեր»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գևորգն ընդունվել է Տեխնոլոգիական քոլեջ։ «Գերազանց ավարտեց այն։ Այնուհետև ընդունվեց Մանկավարժական համալսարանի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժինը՝ միանգամից երկրորդ կուրս։ Աշխատում էր, որպեսզի վճարի իր ուսման վարձը։ Միշտ ասում էր՝ ինքս պիտի դա անեմ։ Չէր ուզում մեզ նեղություն տալ։ Աշխատում էր առևտրային ցանցում՝ մսամթերքի վաճառքի բաժնում, աշխատանքի շնորհիվ բավական հմտություններ, փորձ էր ձեռք բերել մսամթերքի պատրաստման հետ կապված, որոնք նաև տանն էր կիրառում»։

Գևորգն իր տարիքի տղաների հետ բանակ չի զորակոչվել, քանի որ ընկել էր, բազկի կոտրվածք ստացել։ «Մետաղական պլաստինայով բազուկը հավաքել էին, այդ պատճառով իր ծառայության մեկնելը հետաձգվեց։ Բայց 2020 թվականին զինկոմիսարիատում ասացին՝ առողջ է, թող պլաստինան հանեն, զորակոչում ենք բանակ։ Թիկնեղ էր, ամրակազմ, աչքի ընկնող, միշտ պարապում էր»։

Բանակ զորակոչվելուն սպասելիս Գևորգը որոշում է պարապ չմնալ։ Ընդունվում է Ավիաուսումնական կենտրոն, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ «Մեր ընտանիքն ավիացիայի հետ սերտ կապ ունի։ Ամուսինս 40 տարի է՝ ավիաոլորտում է աշխատում, ավագ ավիատեխնիկ է օդանավակայանում, իսկ ես տվյալ հաստատությունում գրադարանավար եմ։ Գևորգը որոշեց ընդունվել Ավիաուսումնական կենտրոնի «Ավիակարգավար» բաժինը, ընդունվեց անվճար։ Գերազանց ավարտեց առաջին տարին, իսկ հետո արդեն զորակոչվեց բանակ»։ Գևորգը 21 տարեկանում է զորակոչվել ծառայության՝ 2020 թվականի օգոստոսի 13-ին։ Ծառայում էր Իվանյանում։ «Իր ձեռքը, մեծ հաշվով, չէր լավացել, իրեն ասում էի՝ դիմենք, հետաձգվի մեկնելդ։ Բայց նա արձագանքում էր՝ ինձ ի՞նչ է եղել։ Բայց ամեն դեպքում տխուր գնաց և մեկնելուց առաջ ինձ մի նախադասություն ասաց, որը չեմ մոռանում. «Մա՛մ, չեմ ուզում իմ հարազատի մահը տեսնել, ինձ համար դա ծանր է»։ Ինչո՞ւ ասաց այդ նախադասությունը, ի՞նչ էր կանխազգում»։

Գևորգը կարանտինն անցկացրել է Ասկերանում։ Մինչև սեպտեմբերի 2-ը նա այնտեղ է եղել։ «Համավարակի շրջանն էր, տեսակցություններն արգելված էին։ Նա էլ կարգ ու կանոնին անասելի հետևում էր։ Տեղափոխվեց Իվանյան, սեպտեմբերի 5-ին իր երդման արարողությունն էր, որին ներկա չենք եղել։ Ասում էր՝ միևնույնն է, գալու եք, ձեզ չեն թողնելու ներկա գտնվել։ Ամեն օր երեկոյան խոսել ենք իր հետ։ Երբ հարցնում էի, թե ինչով է զբաղված, արձագանքում էր՝ շինարարության աշխատանքներ են ընթանում, գնում ենք օգնելու, մի քանի անգամ էլ ասաց, որ խրամատներ են փորում»։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան է Գևորգը զանգահարում մայրիկին և հորդորում՝ իր համարով չզանգահարել։ «Հաջորդ զանգերից արդեն պարզ էր, որ հեռախոսն իր մոտ չէր։ Զանգահարում էր այն ժամանակ, երբ լռություն էր։ Հարցնում էի՝ ինչպե՞ս ես, արձագանքում էր՝ շատ լավ, նորակոչիկներին չեն տանում ռազմաճակատ։ Եղբայրը դրան չէր հավատում։ Միայն ասում էր՝ այստեղ կյանք ու կռիվ է։ Հոկտեմբերի 18-ին զանգահարեց, մի տեսակ ուրախ էր՝ գետում լողացել ենք, հաց կերել։ Հոկտեմբերի 19-ին ենք իր հետ վերջին անգամ խոսել։ Միայն ասում էր՝ իմ զանգած հեռախոսահամարներին չզանգահարեք։ Մեկ էլ հոկտեմբերի 23-ին ինչ-որ մեկը զանգահարեց ամուսնուս. «Ձեր տղան է խնդրել զանգահարել ու ասել, որ ամեն ինչ լավ է»։ Հոկտեմբերի 19-ից մինչև 27-ը փնտրում էինք իրեն ամենուր։ Զանգահարեցինք իր «զամպալիտին», մեկ բառ, և ամուսինս միանգամից տանից դուրս եկավ։ Ասել էին՝ ձեր երեխան Երևանում է»։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 25-ին։ «Իրենց խումբը 14 կամ 15 հոգուց է բաղկացած եղել։ Այդ թիվը հստակ չեն ասում։ Մի քանիսն են ողջ մնացել, մյուսները՝ 11 հոգին, շելի տակ են մնացել և խեղդվել։ Իրենց ուղարկել են այնտեղ, որտեղ պետք է չուղարկեին։ Իրենց ուղարկել են Վարանդա, տղաները հասկացել են, որ այնտեղից հետ չեն գա։ Հոկտեմբերի 19-ին, երբ գնացել են, ջոկի հրամանատարը տղաներին հասկացրել է՝ այնտեղ վտանգավոր է, հնարավոր է՝ հետ չգան։ Դա ես արդեն հետո եմ իմացել»։

Այս փաստերն ունենալով՝ մայրիկը հիմա էլ բազմաթիվ հարցերի պատասխանները չունի։ «Տղաների ընտանիքներին գտա, և ամեն մեկը մի բան է պատմում։ Իրեն փակ են բերել, հայրիկն է գնացել ճանաչելու, ինձ թույլ չի տվել, ես չէի հավատում, որ նա է եղել։ Զինկոմիսարիատից պահանջեցի Գևորգի մարտական ուղին, չտրամադրեցին։ Գրավոր դիմեցի զորամասին՝ հասկանալու համար մանրամասները, թե ինչ ծառայություն է նա իրականացրել։ Նրան նշանառու էին նշանակել, հետո՝ ավագ կապավոր։ Իր զինգրքույկում, երբ մի պաշտոնից հետո նրան մյուսին են նշանակել, չկա կնիք ու ստորագրություն։ Քրեական գործ հարուցեցինք, բայց այն կարճվեց»։

Ապրելու ուժի մասին։ «Կյանքը չի շարունակվում, բայց շարունակում ենք ապրել մեր կրտսեր տղայի համար։ Հիմա նա է շարունակում եղբոր «գործը»։ Ուզում ենք ընտանիք կազմի, երջանիկ լինի, որդի ունենա։ Գուցե դա մեզ համար սփոփանք դառնա։ Չնայած բոլորս ենք հասկանում՝ որևէ մեկը մեր Գևորգի տեղը չի լրացնի։ Գևորգի բացակայությունը կոտրեց մեզ, ընտանիքով մի տեսակ մեկուսացանք։ Կրտսեր որդիս հաճախ է ասում՝ ինչ էլ անում եմ Գևորգի համար, ինձ թվում է՝ քիչ է։ Երկու որդիներս այնքան տարբեր են իրարից, տարբեր բնավորություն ունեին, բայց միշտ իրար համար թև ու թիկունք էին»։

Հ. Գ. - Ավագ կապավոր Գևորգ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մանկավարժական համալսարան» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում