ՆԱՍԱ-ն հետաձգել է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հետաձգել է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի Х սոցիալական հարթակում արված գրառումը։
«Եղանակային պայմանների պատճառով մենք այժմ պլանավորում ենք մեր «Արտեմիս 2» լուսնային հրթիռը վառելիքով լիցքավորել փետրվարի 2-ին, Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնում: Այս փոփոխության դեպքում հնարավոր ամենավաղ մեկնարկի ամսաթիվը կլինի փետրվարի 8-ը»,- ասված է գրառման մեջ: