Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումը

AI կրթության ու տրանսֆորմացիայի ոլորտում գործող «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։ 

Ընկերությունը 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար: Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։

«Մեզ վստահված ներդրումը վկայում է այն մասին, որ Հայաստանը սկսում է աշխարհում ընկալվել որպես AI տրանսֆորմացիայի և կրթության ոլորտում արագ զարգացող հուսալի հարթակ», - նշում է «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը: - Արտաքին շուկաներ դուրս գալով՝ ընկերությունը ամրապնդում է Հայաստանի դիրքերը` որպես կրթություն և անհատների ու կազմակերպությունների տրանսֆորմացիային ուղղված տեխնոլոգիաներ արտահանող երկիր»։   

Առաջին ներդրումային շրջափուլի ավարտին զուգահեռ «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է միջազգային շուկա դուրս գալու մասին՝ Հնդկաստանում մեկնարկելով ռազմավարական համագործակցություն։ 

Հնդկաստանում ակադեմիայի գործընկերն է Հնդկաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկը՝ Bharatiya Vidya Bhavan-ը (BVB) և #ai4abillion կամավոր, հասարակական նախաձեռնությունը՝ BVB-ի Պատվավոր հրավիրված պրոֆեսոր Ռոհիտ Բանսալի ղեկավարությամբ։ Այս նախագծի շրջանակում 2026 թվականի փետրվարին Հնդկաստանում առաջին անգամ BVB-ին կգործարկվի «Արհեստական բանականություն և AI4Bharat» նոր ծրագիրը հինդիով և անգլերենով, որը կառուցված է «ռեԱրմենիա» ակադեմիայի մշակած կրթական բովանդակության հիման վրա։ 

«ռեԱրմենիա» ակադեմիան գործում է 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ և շարունակական կրթություն, AI Agentic Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և AI  ավտոմատացումներ կազմակերպությունների համար։

2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9,000 անձանց Հայաստանից և Սփյուռքից: Այն նաև համագործակցում է Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների և համալսարանների հետ՝ AI կրթությունն ու տրանսֆորմացիան խթանելու նպատակով։

«Ակադեմիայում մեր ուշադրությունը սևեռում ենք մարդակենտրոն AI-ի վրա, որը բազմապատկում է ստեղծարարությունը, ուսուցումն ու զարգացումը հանրության բոլոր շերտերում։ Առավելագույնը հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ միլիոն հայի AI գրագիտությամբ զորացնելու տեսլականով մենք կառուցում ենք մի էկոհամակարգ, որտեղ անհատներն ու կազմակերպությունները շարունակաբար զարգանում են AI-ի գրագետ և արդյունավետ կիրառմամբ։ Մեր AI կրթական ծրագրերի և AI ագենտներով կրթական հարթակի միջոցով կրթվողները ստանում են անհատականացված կրթակարգերով նորարարական ուսուցում։ Իսկ հաստատությունները անցնում են պարզ ավտոմատացումից դեպի բովանդակային AI տրանսֆորմացիա, որը բազմապատկում է նրանց ներուժը և ապահովում թռիչքային աճ»,- նշում է «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Օրերս Երևանում անցավ ակադեմիայի առաջին համայնքային միջոցառումը՝ միավորելով ավելի քան 300 մասնակիցների Հայաստանի կրթական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտներից։ Խորհրդանշական է, որ հանդիպումը հյուրընկալվեց Թումոյում՝ կարողությունների զարգացման և տեխնոլոգիական կրթության առաջատար արտահանողի երևանյան կենտրոնում, և մեկնարկեց Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի ելույթով։

Միջոցառման առանցքային պահը բարձր մակարդակի պանելային քննարկումն էր՝ «Ինչպե՞ս համընթաց շարժվել AI-ի հետ», որի բանախոսներն էին կրթության ու բիզնեսի առաջատար գործիչներ Արամ Փախչանյանը (Ayb Educational Foundation), Սյուզաննա Շամախյանը (FAST հիմնադրամի գործադիր տնօրեն), Աննա Վարդանյանցը (Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար) և Աննա Կոնջորյանը (AMIO բանկի Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար)։ Քննարկումն ընդգծեց Հայաստանում AI գրագիտության և տրանսֆորմացիայի շուրջ աճող ազգային թափը: Խոսնակները լսարանի հետ կիսվեցին AI զարգացումներին համընթաց շարժվելու գործնական խորհուրդներով։

«ռեԱրմենիա» ակադեմիայի մասին

«ռեԱրմենիա» ակադեմիան տրանսֆորմացնող և զորացնող էկոհամակարգ է, որտեղ մարդիկ բացահայտում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը՝ արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ և ներդաշնակ կյանք ապրելու համար։

Ակադեմիան գործում է երեք հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր (ներառյալ՝ առաջատար «AI քեզ բան» նախաձեռնությունը և 21-րդ դարի «գոյատևման» հմտությունների և շարունակական կրթության նախագծերը), AI ագենտներով կրթական հարթակ (AI Agentic Education Platform), ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն ու լուծումներ կազմակերպությունների համար։

Մինչև 2030 թվականը ավելի քան մեկ միլիոն հայի AI կարողություններով զորացնելու և հայկական կրթական ու տրանսֆորմացիոն մոդելներն աշխարհ արտահանելու առաքելությամբ «ռեԱրմենիա» ակադեմիան դիրքավորում է Հայաստանը որպես մարդակենտրոն AI կարողությունների զարգացման և նորարարության տարածաշրջանային կենտրոն։

Ընդլայնվելով և շարունակաբար ավելացնելով նախագծերի թիվը՝ ակադեմիան փնտրում է թիմի նոր անդամների։ Ընկերությունը հրավիրում է առաքելությանը միանալու ծրագրավորման և մարքեթինգի մասնագետների, կրթության նախագծողների և դասավանդողների։ 

Ավելին իմանալու համար այցելել academy.rearmenia.com կամ գրել՝ [email protected]