Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

«Ձեր խիղճն ի՞նչ արժե»․ Մարգարիտ Եսայան

 
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ խիղճն ի՞նչ արժե.
Հա, իրոք, մտա՞ծել եք, ի՞նչ արժե խիղճը։
Այսօր, երբ հայրենիքից սկսած մինչև պատիվ, արժանապատվություն վաճառքի է հանված և, արդեն ոչ միայն թանկարժեք քաղաքական «մոլերում» այլև՝ էժանագին քրչոտների բազառում։ Գնացեք ու հարցրեք այսօրվա խմբակից մեկնումեկին, հարցրեք արդարադատություն իրականացնելու մարմիններում ի պաշտոնե դրվածներին, դատավորի փիլոն հագածներին, այո, գնացեք և հարցրեք՝ բարեկիրթ ձևով հարցրեք․ «Ներեցեք պարոն, /տիկին/, իսկ ձեր խիղճն ի՞նչ արժե, գիտենք, որ վաճառվում է, դուք ձեր գինն ասեք»։ Հավատացեք, ձեզ կպատասխանեն, ոչ թե կվիրավորվեն, ոչ թե կապտակեն, այլ՝ գին կասեն, իրենց «խղճի» գինը, մանավանդ, երբ գնորդը․․․, դե հասկացաք՝ ով է։
Երեկ Ավանի դատարանում քաղբանտրակյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դատական հերթական նիստն էր։ Նարեկը վերջին օրերին հիվանդանոցում էր, 15-օրյա հացադուլից հետո հյուծված, հիվանդություններից հյուծված, Նարեկին շտապ վիրահատություն է հարկավոր, բայց, առայժմ այնքան հյուծված է, որ դեռ հնարավոր չէ վիրահատել։
 
Ու, այս 35 տարեկան տղային, այս համառ, սկզբունքային, հոգով և համոզմունքով պինդ տղային հաշմանդամի սայլակով բերեցին դատարան։ Նարեկը եկավ, որ նիստը իզուր չհետաձգվի, այսպիսով, էլի գնաց ինքնազոհողության։
Ու, երբ դատարանի դահլիճում մեղադրող մի տղա, հավանաբար Նարեկի տարիքին, կարդում էր իր «մեղադրանքը»՝ Նարեկը տեղից ասաց, որ բարձր կարդա, ասաց՝ լավ չի լսվում։ Եվ, ի՞նչ եղավ դատավորի արձագանքը, Նարեկի հետ «լեզվակռվի» մտավ, պնդելով, թե թող Նարեկը նույնն ասի հանգիստ տոնով։ Իրականում Նարեկը չէր գոռում, չէր վիրավորում, ասում էր, որ լավ չի լսվում։ Տվյալ դատավորը հավանաբար Նարեկի տարիքի որդի կամ դուստր ունի, կամ՝ իր հարազատների մեջ կան Նարեկի տարիքի տղաներ։ Շատ տհաճ էր այս պահվածքը։ Չգիտեմ, էդ պահին էդ դատավորի աթոռին նստածի մեջ ինչ-որ բան շարժվե՞ց, նրա մեջ խղճի մի նշույլ կա՞ր, երբ տեսավ Նարեկին այդ վիճակում։ Նարեկը ոչ հանցագործ է, ոչ գող, ոչ մարդասպան, ոչ թմրամագնատ, Նարեկը գրագետ, խելացի, կարգին կրթություն ստացած մի պարզ տղա է, իր համոզմունքին, հայրենիքին նվիրված և պայքարող հոգի։ Այդ տղան ի նշան անարդարության հացադուլ հայտարարեց և հիմա հաշմանդամի սայլակին է։
 
Իրենց խոսքում և Վազգենը, և Նարեկը չընդունեցին իրենց վրա կարվող մեղքը։ Վազգենը մեջբերումներ արեց ամերիկյան այսօրվա քաղաքական բառապաշարից, նշեց, թե նույն Թրամփին ինչպես են իրական հայհոյանք տալիս, ինչ բառերով, որոնց համեմատ հետույք բառը շատ «քնքուշ» բառ է։
 
Իսկ Նարեկը խոսեց խղճի մասին, ասաց՝ իր խղճը մաքուր է, պարզ, որովհետև ինքը գիտի ինչ է անում, հանուն ինչի և, որ իր պայքարը զուտ քաղաքական-սկզբունքային-գաղափարական է։ Իսկ, այ, իրեն դատողների խիղճը ի՞նչ վիճակում է այսօր և ինչ վիճակում կլինի էն աշխարհում, թող իրենք մտածեն։ Չէր խանգարի իրենք իրեն հարց տան՝ իսկ մաքո՞ւր է իրենց խիղճը։ Ես չգիտեմ, հասկացա՞ն դատավորն ու մեղադրողը, թե ինչ էր ասում Նարեկը, եթե չհասկացան՝ կրկնակի են մեղքի տակ, եթե հասկացան՝ պատկերացնում եմ նրանց գիշերային մղձավանջները։
 
Մտածենք այս մասին, որովհետև այո, բոլոր մարդիկ հոգի ունեն տալու, և էս կյանքը միակ ու անփոխարինելին չէ, կա այլ՝ ավելի երկար և ավելի արդար կյանք, որտեղ ամեն մեկս Արարչի առաջ պատասխան ենք տալու մեր խղճի և ապրածի համապատասխան։
 
Ազատություն Նարեկին, ազատություն Վազգենին, ազատություն բոլոր Սրբազան հայրերին, ազատություն 18 արդարներին, ազատություն Բաքվի բանտերում տանջվող մեր հայրենակիցներին։
Հ․Գ․ իրոք՝ երբևէ մտածե՞լ եք, ձեր խիղճը ի՞նչ արժե, իսկ՝ վաճառվո՞ւմ է»։