Օկուպացված Արցախ է ուղարկվել անտունների նոր խմբաքանակ
Իլհամ Ալիևի հրամանով օկուպացված Արցախ են ուղարկվել անտուն ադրբեջանցիների նոր խմբեր:
Ընտանիքներն ուղարկվել են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, ինչպես նաև Ակնայի և Իվանյանի շրջաններ:
Ընդհանուր առմամբ ուղարկվել է մոտ 100 ընտանիք՝ 500 մարդ:
Նշվում է, որ նրանք նախկինում բնակվել են Ադրբեջանի տարբեր չօգտագործվող շենքերում և կառույցներում: