Հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է նախապատրաստվում. Վարդան ՕսկանյանՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել ԿիևինԲռնակոթում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել հարակից այգում. կա տուժածԻ՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին. Սաթիկ Սեյրանյան
ԿԸՀ-ն քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է նշանակի վերաքվեարկություն
Իրանի հետ գործարքը կնքված է, շնորհավորում եմ բոլորին. Դոնալդ Թրամփ
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա. վեց կուսակցությունների հայտարարությունը
Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքըՔեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի nչնչացումը, հայրենակիցներիդ մաhն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն ԳրիգորյանինԱյս հանցավոր ու ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից․ Արտակ ԲեգլարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 8 մարզումTRIPP-ը տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում է. Իլհամ ԱլիևՎաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)
Հասարակություն

Հասարակության մոտ 60 տոկոսը դեռ չի որոշել՝ գնալո՞ւ է ընտրության, թե՞ ոչ. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Բոլորովին այլ ընտրություններ

1. Եթե առաջատար քաղաքական ուժերը որպես սկզբունքային կետ ընդունեն, որ մինչև 2018-ի Հայաստանն այլևս չկա, և ո´չ տարածաշրջանն է նախկինը, ու ոչ էլ՝ աշխարհը, սա լավ հիմք կլինի՝ առկա իրողությունների վրա Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանը գնալու։

2. Եթե լայն հասարակությանը կարողանանք բացատրել, որ իրենից նախ և առաջ ընտրություն է պահանջվում, ու հետո միայն՝ քվեարկություն, մենք նախքան հունիսը կունենանք մթնոլորտի էական փոփոխություն։ Իսկ մթնոլորտի փոփոխությունը հաջողության թիվ մեկ նախապայմանն է։ Ընտրություն՝ քո երեխայի ապագա երկրի էության մասին։

3. Եթե մեր ընտրական վերնախավերն իրենք գիտակցեն և կարողանան մարդկանց բացատրել, որ հիմա աշխարհը թևակոխել է «հատուկ օպերացիաների» միջազգային հարաբերությունների փուլ, որտեղ ուժեղը, ըստ էության մի կարճ շրջան նախապատրաստությունից հետո, անում է ամենաանհավանական գործողությունները (Արցախ, Գազա, Վենեսուելա, Գրելանդիա, գուցե՝ Իրան), ապա մեր հասարակությունը նկատելիորեն կզգաստանա՝ հասկանալով, որ թվացյալ խաղաղությունը հաշված ժամերի ընթացքում կարող է վերափոխվել այլ պատմության։

4. Հաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն։ Բայց ձևակերպումը պետք է իսկապես ճիշտ և ազնիվ լինի։ Այս առաքելությունը շատ սահմանափակ է, բայց և պատմական. պետք էոսկերչական ճշգրտությամբ Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից, գրագետ կառավարել այսօրվա «Չպատերազմ» իրավիճակը, վերջ դնել հանրության ներսում պառակտմանն ու թշնամանքին, ներքին համերաշխություն հիմքի վրա, ներքին համակեցության նոր կանոններով սկսել երկրի հետպատերազմյան վերականգնումը։

5. Եթե մենք հասկանանք, թե ինչ վտանգավոր բանի մասին է խոսում փաստը, որ հասարակության մոտ 60 տոկոսը դեռ չի որոշել՝ գնալու է ընտրության, թե ոչ, իր համար ընտրությունը կարևոր է, թե ոչ, թե ինչի մասին է այս ընտրությունը, ապա մենք ավելի լրջորեն կմոտենանք իրականությանը և ավելի լրջորեն մեզ կտրամադրենք աշխատանքի»։