Ավանդների դիմաց փոխհատուցում կարող են ստանալ մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական
ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը
ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։
Հիշեցնենք, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա
գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի
տարածքային կենտրոն` ներկայացնելով՝
- անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
- ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության
քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
- ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),
-տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային
հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
- ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։