Փաշինյանը սպառնաց՝ բոլոր միջոցներն օգտագործելու է՝ Մայր Աթոռից Վեհափառ Հայրապետին հեռացնելու համար
Միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստրասբուրգում քննարկմանը, որտեղ խոսվել է եկեղեցի-պետություն հակամարտության մասին։
«Մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ ու հիմնավորված»,- ասաց նա։
Ըստ նրա՝ եկեղեցի-պետություն հակամարտություն չկա:
«Նա ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, մենք հնարավոր բոլոր օրինական ու թույլատրելի միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»,-ասաց եկեղեցուն դեմ դուրս եկած Փաշինյանը։