Այսօր երեկոյան Սաղմոսավանքում կկատարվի միասնական ժամերգություն
Հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից.
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի կալանավայրում, անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»: