Ավիավթար Կոլումբիայում. ինքնաթիռի ամբողջ անձնակազմը զոհվել է
Կոլումբիայի փրկարարական ծառայությունները գտել են Satena Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրը, որի մեջ 15 մարդ կար։
Noticias Caracol հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նորտե դե Սանտանդեր նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով ողջ մնացածներ չկան։
Beechcraft 1900D-ի մնացորդները հայտնաբերվել են Լա Պլայա դե Բելեն նահանգի լեռնային տարածքում։ Ինքնաթիռում եղել է 15 մարդ՝ 13 ուղևոր և անձնակազմի երկու անդամ։
Զոհվածների թվում են նաև Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Դիոգենես Քվինտերոն և թեկնածու Կառլոս Սալսեդոն։ Ինքնաթիռում են եղել նաև Օկանյա քաղաքային խորհրդի նախկին անդամ Խուան Դավիդ Պաչեկոն՝ իր կնոջ հետ։
Կուկուտայից Օկանյա ուղևորվող ինքնաթիռը անհետացել էր ռադարներից։ Կատատումբո տարածքում որոնողական աշխատանքները բարդացել են դժվարանցանելի տեղանքի և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։