Ալիևը հերթական անտունների խումբն է ուղարկել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ շարունակվում է անտուն ադրբեջանցիների տեղափոխումը օկուպացված Արցախ:
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ օկուպացված Մեխակավան է ուղարկվել 26 ընտանիք՝ 142 մարդ:
Այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են երկրի տարբեր մասերում՝ հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Նրանք երախտագիտություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պետության համակողմանի հոգատարության համար։