Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Քաղաքականություն

Իշխանափոխության հիմքում կարևոր է իրական ընդդիմադիր ուժերի համատեղ ջանքերի գործադրումը մի թիրախի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան

«Մեր ժողովրդի համար այս խորհրդանշական և կարևոր օրը, առաջին հերթին պետք է հարգանքի տուրքը մատուցենք, մեր բոլոր այն հայորդիներին, ժողովրդի զավակներին, ովքեր մասնիկն են Հայոց բանակի, և իրենց մասնակցությամբ ներդրում են ունեցել Երրոդ հանրապետության ԶՈւ կազմավորման գործում՝ նրա հիմնադրման օրից մինչև կայացում»,-Եռաբլուրում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա հայտնեց, որ ներկայիս բարդ իրավիճակում բոլորը պետք է համախմբվեն մեկ նպատակի շուրջ՝ մեր զինված ուժերի երբեմնի փառքի, հաղթանակների և հաջողությունների վերադարձի։

Աբրահամյանը նշեց, որ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության միակ երաշխավորը եղել է և պետք է լինի զինված ուժերը, իսկ միջացգային տարբեր ֆորմատները պետք է լինեն երկրի անվտանգության ապահովման ընդամենը մեկ բաղադրիչը։

 «Բոլոր այն գործիչները, որոնք այսօր կամ վաղը, ապագայում փորձելու են մեր երկրի անվտանգության ճարտարապետությամբ զբաղվել, պետք է հստակ գիտակցեն և շարժվեն մեկ տրամաբանությամբ, որ ամեն ինչի հիմքում Հայոց բանակն է, հայ ժողովրդի հավաքական կամքը և մյուս բոլոր գործոնները, նաև միջազգային գործընկերները դրանք ընդամենը մի մասնիկն ու բաղադրիչն են մեր երկրի արտաքին ընդհանուր միջավայրի ապահովման տեսանկյունից»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձին, որում նա պատերազմում չօգնելու համար մեղադրել է ՀԱՊԿ-ին՝  Աբրահամյանն ասաց. «Իմ տպավորությամբ, այստեղ ավելի շատ կա մեր երկրում տեղի ունեցող ձախողումներն արդարացնելու խնդիր, որը բերել է պարտությունների շղթայի և մեր հայրենիքի մի հատվածի կորստին՝ Արցախի, ՀՀ տարբեր հատվածների, հազարավոր զոհերի։ Պատասխանատվությունն իրենից այն կողմ նետելու, նաև հասարակության ուշադրությունը սևեռելու համար, իշխանությունը փորձում է այս կամ այն կողմին մեղավորներ նշանակելով, իր վրայից նետել պատասխանատվությունը։ Մենք պարտավոր ենք մեր անվտանգությունն ապահովել մեր ուժերով մեր բանակով»։

 Պատասխանելով  իմպիչմենտի գործընթացը շարունակելու նախադրյալների մասին հարցին՝ Աբրահամյանն ասաց. «Ընտրական պրոցեսները, կամ տարբեր քաղաքական ուժերի ընտրությունների գնալու հանգամանքը, որևէ ձևով չի բացառում իմպիչմենտի գործընթացը, որովհետև դրա հաջող իրագործումը կապված է տարբեր բաղադրիչներից և իրավիճակի զարգացումներից, որոնք այսօրվանից մինչև հունիս կարող են հնարավորություն տան նաև պրոցեսն այդ ուղղությամբ տանելու»։

 Աբրահամյանը նշեց, որ ՀՀԿ-ում օրեր առաջ ընտրությունների հարցով 3 ժամ տևողությամբ քննարկում է տեղի ունեցել, որոշում չի կայացվել և դրանք դեռ շարունակվում են։

 «Նիկոլ Փաշինյանի հեռացման հիմքերում պետք է լինի ոչ միայն առանձին քաղաքական ուժերի առաջնահերթությունները, այլև պետք է լինի իրական դաշտ՝ իրական ընդդիմադիր ուժերի, որը հնարավորություն կտա նաև համատեղ ջանքեր գործադրել մեկ ընդհանուր թիրախի ուղղությամբ գործելու և իշխանափոխության գործընթացն առավել արդյունավետ ռելսերի վրա դնելու համար»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը՝ հիշեցնելով, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ միակ ընդգծված ընդդիմադիր քաղաքական ուժը ՀՀԿ-ն էր։