ԱՄՆ-ն ազատ է արձակել առգրավված տանկերում գտնվող ռուսներին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ առևանգված «Մարիներա» տանկերի անձնակազմի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Նրանք արդեն վերադառնում են Ռուսաստան», - լրագրողներին ասել է Զախարովան։
Ավելի վաղ ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ «Մարիներա» տանկերում գտնվող երկու ռուները, ովքեր ձերբակալվել են, շուտով ազատ կարձակվեն: