«էս դիրքը հանձնողի մերը...». N147 հիմնական դպրոցում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը
N147 հիմնական դպրոցում այսօր բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։
Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը, որոնք զոհվելուց առաջ ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել….. էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը...»։
Դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանն ասաց, որ Ռոբերտ Աբաջյանը հայրենիքը կյանքից բարձր դասեց։
«Այսօր բանակի օրն է ու պատահական չի ընտրված այս օրը, թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, փա՛ռք Հայոց բանակին»,- նշեց նա։